Հա

Մարզական

05/04/2018

Չեմպիոնների լիգա. Միայն հարշքը կը փրկի «Սիթի»-ին

Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի եւս 2 հանդիպում:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի եւս 2 հանդիպում:

Ուշագրաւ էր «Էնֆիլդ»-ում կայացած զուտ անգիլական՝ «Լիւերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայութիւնը:

Լարւած ու հետաքրքիր պայքարում անցած հանդիպման ընթացքում գերմանացի Իւրգէն Կլոպի սաները հէնց առաջին 30 րոպէների ընթացքում լուծեցին իրենց առջեւ դրւած խնդիրը՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ:

Հանդիպման հաշիւը 12-րդ րոպէին բացեց «Լիւերպուլ»-ի առաջատար, եգիպտացի յարձակւող Մոհամեդ Սալահը: 21-րդ րոպէին Օքսլէյդ-Չեմբերլէնը կրկնապատկեց հաշիւը, իսկ 31-րդ րոպէին Մանէն հաշիւը դարձրեց 3:0:

Երկրորդ խաղակէսում «Սիթի»-ի ֆուտբոլիստների փորձերը՝ յետ բերելու կորցրածն անցան ապարդիւն: 3:0՝ եւ պատասխան խաղում միայն հրաշքն է կարող փրկել Պէպ Գւարդիոլայի սաներին:

Միւս խաղում  «Բարսելոնա»-ն սեփական յարկի ներքոյ խոշոր՝ 4:1 հաշւով պարտութեան մատնեց իտալական «Ռոմա»-ին, գործնականում լուծելով Կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը:

Յատկանշական է, որ այս խոշոր հաշւի ձեւակերպման գործում մեծ էր «Ռոմա»-ի ֆուտբոլիստների «աւանդ»-ը, որոնք երկու անգամ գրաւեցին սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլերի հեղինակ:

38 րոպէին սեփական դարպասը գրաւեց Դէ Ռոսին: 56-րդ րոպէին երկրորդ ինքնագոլն իր հաշւին գրանցեց «Ռոմա»-ի մէկ այլ ֆուտբոլիստ՝ Մանոլասը: 59-րդ րոպէին Ժերար Պիկէն հաշիւը դարձրեց 3:0: 80-րդ րոպէին Էդին Ջեկոն կրճատեց հաշւի տարբերութիւնը, Սակայն 87-րդ րոպէին Լուիս Սուարէսը հաշւում վերկանգնեց 3 գնդակի տարբերութիւնը: 4:1՝ եւ պատասխան խաղում «Սիթի»-ի պէս «Ռոմա»-ին եւս մնում է հաւատալ հրաշքների իրականացմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։