Հա

Մարզական

05/04/2018

Հենրիխ Մխիթարեան. «Ցանկանում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը»

Ցանկանում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը, ասել է լոնդոնեան ակումբի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «FourFourTwo»-ի հետ զրոյցում: 

«alikonline.ir» - Ցանկանում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը, ասել է լոնդոնեան ակումբի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «FourFourTwo»-ի հետ զրոյցում: Այս մասին գրում է «news.am»-ը:

«Առանց երկմտելու եմ տեղափոխւել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից լոնդոնեան ակումբ: Ես ցանկանում էի խաղալ յարձակողական ֆուտբոլ եւ միացայ «Արսենալ»-ին, քանի որ Արսէն Վենգէրը ցանկանում էր ինձ տեսնել իր թիմում, ոչ թէ փոխարինել Ալեքսիս Սանչեսին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք:

Կը ձգտեմ անել ինձնից կախւած ամէն ինչ, որպէսզի օգնեմ թիմին: Ցանկանում եմ իմ անունը գրել «Արսենալ»-ի պատմութեան մէջ, դառնալ ակումբի լեգենդը: Ցանկանում եմ գոլեր խփել, արդիւնաւէտ փոխանցումներ կատարել եւ նւաճել տիտղոսներ, որպէսզի երջանկացնեմ երկրպագուներին»,- ասել է Մխիթարեանը:

Յիշեցնենք, որ ապրիլի 5-ին «Արսենալ»-ը Եւրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կընդունի Մոսկւայի ԲԿՄԱ-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։