Հա

Մարզական

07/04/2018 - 08:10

Արթուր Պետրոսեանը հրաժարական է տւել. նոր գլխաւոր մարզչի անունը յայտնի կը դառնայ օրերս

Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանի եւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի հանդիպումը, որի ընթացքում քննարկւել են Հայաստանի ազգային հաւաքականի մրցելոյթները:

«alikonline.ir» - Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանի եւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի հանդիպումը, որի ընթացքում քննարկւել են Հայաստանի ազգային հաւաքականի մրցելոյթները:

Քննարկման արդիւնքում Արթուր Պետրոսեանը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ հիմնաւորումները ստեղծւած իրավիճակի վերաբերեալ:

Նշւել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստւելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հաւաքականին պէտք են փոփոխութիւններ. Արթուր Պետրոսեանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունւել է Ռուբէն Հայրապետեանի կողմից:

ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանը եւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը փոխադարձ շնորհակալութիւն են յայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխաւոր մարզչի անունը յայտնի կը դառնայ մօտ օրերս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։