Հա

Մարզական

Շաբաթ, 07 Ապրիլի 2018 08:20

«Grenke Сhess Сlassic». Արոնեանն ու Կարլսէնը շարունակում են կէս միաւոր զիջել առաջատարներին

Գերմանիայում շարունակւող «Grenke Сhess Сlassic» մրցաշարում ապրիլի 6-ին տեղի ունենցան 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւ ֆիգուրներով 52-րդ քայլում ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ:

«alikonline.ir» - Գերմանիայում շարունակւող «Grenke Сhess Сlassic» մրցաշարում ապրիլի 6-ին տեղի ունենցան 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւ ֆիգուրներով 52-րդ քայլում ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ: Գրում է «news.am»-ը:

Մրցաշարային աղիւսակը գլխաւորող 3 գրոսմայստերները եւս ոչ ոքիով աւարտեցին իրենց պարտիաները: Արոնեանը եւ Կարլսէնն ունեն 3.5-ական միաւոր եւ բաժանում են 4-5-րդ տեղերը՝ կէսական միաւոր զիջելով առաջատարներին:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գէորգ Մէյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի, չինուհի Հոու Եիֆանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ, ինչպէս նաեւ սպիտակներով յաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Ապրիլի 7-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնեանը սպիտակներով կը մրցի ռուս Նիկիտա Վիտիւգովի հետ:

Լեւոն Արոնեանը «Grenke Сhess Сlassic»-ի գործող յաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարաւորից վաստակել էր 5.5 միաւոր եւ միանձնեայ գրաւել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսէնը եւ Ֆաբիանօ Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միաւոր:

«Grenke Сhess Сlassic», 6-րդ տուր

Մագնուս Կարլսէն (Նորւեգիա) - Լեւոն Արոնեան (Հայաստան)՝ 0.5:0.5

Նիկիտա Վիտիւգով (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Մաթիաս Բլիւբաում (Գերմանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - Հոու Եիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Գէորգ Մէյեր (Գերմանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0:1

Մրցաշարային դրութիւնը 6-րդ տուրից յետոյ. Վաշիէ-Լագրաւ, Կարուանա, Վիտիւգով՝ 4-ական միաւոր, Կարլսէն, Արոնեան՝ 3.5-ական, Բլիւբաում՝ 3, Նայդիչ՝ 2.5, Անանդ, Եիֆան՝ 2-ական, Մէյեր՝ 1.5:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։