Հա

Մարզական

Շաբաթ, 07 Ապրիլի 2018 10:20

«Mirror». «Մխիթարեանը վնասւածքի պատճառով բաց կը թողնի մրցաշրջանի մնացած հատւածը»

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը վնասւածքի պատճառով բաց կը թողնի մրցաշրջանի մնացած հատւածը, որը ստացել էր Եւրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Մոսկւայի ԲԿՄԱ-ի հետ խաղում:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը վնասւածքի պատճառով բաց կը թողնի մրցաշրջանի մնացած հատւածը, որը ստացել էր Եւրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Մոսկւայի ԲԿՄԱ-ի հետ խաղում: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Mirror»-ը: Աւելի վաղ ենթադրւում էր, որ նա բաց կաթողնի միայն Անգլիա Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սաուհեմփոն»-ի հետ մրցավէճը: «Հետազօտութիւնից յետոյ վերականգնման ժամկէտները հասան վեց շաբաթի»,- գրում է աղբիւրը:

Մխիթարեանը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից  «Արսենալ» է տեղափոխւել յունւարին: Մինչ այժմ նա կանոնիրների կազմում անցկացրել է 12 խաղ եւ խփել 2 գոլ՝ կատարելով 6 գոլային փոխանցում:

«Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպումն աւարտւել է 4:1 հաշւով, իսկ Մխիթարեանը վնասւածքի պատճառով փոխարինւել է 61-րդ րոպէին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։