Հա

Մարզական

09/04/2018

«Grenke Сhess Сlassic». Յաղթողը յայտնի կը դառնայ վերջին տուրում

Գերմանիայում անցկացւող «Grenke Сhess Сlassic» մրցաշարի յաղթողը յայտնի կը դառնայ միայն վերջին տուրում:

«alikonline.ir» - Գերմանիայում անցկացւող «Grenke Сhess Сlassic» մրցաշարի յաղթողը յայտնի կը դառնայ միայն վերջին տուրում: Տեղեկացնում է «news.am»-ը:

8 տուրից յետոյ միանձնեայ առաջատարը ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան է, որ նախավերջին տուրում ոչ ոքի է խաղացել Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանի հետ եւ ունի 5.5 միաւոր:

Հայ գրոսմայստերը 4.5 միաւորով կիսում է 4-5-րդ տեղերը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ:

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գէորգ Մէյէրի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի, չինուհի Հոու Եիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսէնի եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտիւգովի հետ, ինչպէս նաեւ սպիտակներով յաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:

Վերջին տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով կը խաղայ գերմանացի Մաթիաս Բլիւբաումի հետ:

«Grenke Сhess Сlassic». 8-րդ տուր

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ)-Լեւոն Արոնեան (Հայաստան)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան)-Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կառլսէն (Նորւեգիա)-Նիկիտա Վիտիւգով (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մաթիաս Բլիւբաում (Գերմանիա)-Մաքսիմ Վաշիէ-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Գէորգ Մէյէր (Գերմանիա)-Հոու Եիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրութիւնը 8-րդ տուրից յետոյ. Կարուանա՝ 5.5 միաւոր, Կառլսէն, Վիտիւգով՝ 5-ական, Վաշիէ-Լագրաւ, Արոնեան՝ 4.5-ական, Բլյուբաում՝ 4, Նայդիչ, Անանդ, Եիֆան՝ 3-ական, Մէյէր՝ 2.5:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։