Հա

Մարզական

Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 08:20

Չեմպիոնների լիգա. «LA MAGICA LAND». «Գայլեր»-ի սխրանքը

Եւրոպայի Չեմպիոնների լիգայում կայացան 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան առաջին երկու հանդիպումները:

«alikonline.ir»- Եւրոպայի Չեմպիոնների լիգայում կայացան 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան առաջին երկու հանդիպումները:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում «Ռոմա»-ն հիւրընկալել էր «Բարսելոնա»-ին: Թւում էր, թէ առաջին խաղում «Կամպ Նոու» մարզադաշտում խոշոր՝ 1:4 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, ֆուտբոլային հրաշքն անգամ իզօրու չի լինելու փրկել «Յաւէրժական քաղաք»-ի «Գայլեր»-ին:

«Ռոմա»-ի ֆուտբոլիստները, սակայն, ապացուցեցին հակառակը՝ փաստելով, որ կամային բարձր յատկանիշների դրսեւորման դէպքում ֆուտբոլում եւս հրաշքներն անիրագործելի չեն կարող թւալ:

«Giallorossi»-ները հանդիպումը շատ ակտիւ սկսեցին: 6-րդ րոպէին Դանիելէ Դէ Ռոսիի փոխանցումից յետոյ «Ռոմա»-ի բոսնիացի յարձակւող Էդին Ջեկոն բացեց հանդիպման հաշիւը: Երկրորդ խաղակէսի 58-րդ րոպէին «Գայլեր»-ի աւագ Դէ Ռոսին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, որը նշանակւել էր Ջեկոյի նկատմամբ իսպանացի պաշտպան Ժերար Պիկէյի թոյլ տւած խախտումից յետոյ:

Այս գնդակն աւելի որգեւորեց «Ռոմա»-ի ֆուտբոլիստներին, որոնք նետւեցին առաջ՝ երկու հանդիպման վերջնահաշւարկում յաղթանակի նժարն իրենց կողմը թեքելու նպատակով: խաղաւարտից 8 րոպէ առաջ, 82-րդ րոպէին, «Ռոմա»-ի առաջ քաշւած յոյն պաշտպան Կոստաս Մանոլասը խփեց 3-րդ գնդակը՝ հաշիւը դարձնելով 3:0-ը, իսկ սա հէնց այն հրաշքն էր, որին այդքան սպասում էին Հռոմում: 0:3՝ եւ երկու հանդիպման վերջնահաւարկը դարձաւ 4:4, իսկ «Ռոմա»-ն մրցակցի դաշտում խփած գնդակի շնորհիւ դուրս եկաւ կիսաեզրափակիչ փուլ:

Յատկանշական է, որ առաջին հանդիպման աւարտից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ «Բարսելոնա»-ի գլխաւոր մարզիչ Էռնեստօ Վալւերդէն անդրադառնալով գրանցւած 4:1 հաշւին նշել էր, որ ինքը կը նախընտրեր 3:0 հաշիւը, քան՝ 4:1: Պատասխան հանդիպումն ապացուցեց, որ նա չէր սխալւում:

Օրւայ երկրորդ խաղում, սակայն, ֆուտբոլն իր դաժան կողմը ցոյց տւեց Պէպ Գւարդիոլայի սաներին: Առաջին խաղում 0:3 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, «Ռոմա»-ի պէս «Մանչեսթեր Սիթի»-ին նոյնպէս անհրաժեշտ էր ֆուտբոլային հրաշք, որնայնուամենայնիւ, տեղի չունեցաւ:

«Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում դաշտի տէրերն արդէն 2-րդ րոպէին բացեցին հանդիպման հաշիւը: Ռահիմ Ստերլինգի փոխանցումից յետոյ բրազիլացի յարձակւող Գաբրիէլ Ժեզուսը գրաւեց «Լիւերպուլ»-ի դարպասը: Այս գնդակը «Քաղաքաբնակներ»-ի ոգեւորութեան պատճառը դարձաւ. նրանք ամբողջ կազմով առաջ նետւեցին՝ տիրելով նախաձեռնութեան:

Եւ ահա հանդիպման 43-րդ րոպէն ճակատագրական դարձաւ նրանց համար: Գերմանացի երիտասարդ կիսապաշտպան Լերոյ Սանէն երկրորդ անգամ գրաւեց «Լիւերպուլ»-ի դարպասը, սկայն իսպանացի մրցավարը նրա մօտ սխալմամբ գրանցեց խաղից դուրս վիճակ՝ չընդունելով գոլը, իսկ այս գնդակը թերեւս կարող էր փոխել հանդիպման ողջ ընթացքն ու արդիւնքը:

Երկրորդ խաղակէսի 56-րդ րոպէին գերմանացի Իւրգէն Կլոպի սաները հաշւում վերականգնեցին հաւասարութիւնը: Գոլի հեղինակ դարձաւ «Լիւերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Հէնց այս գնդակն էլ վերջնականապէս թեւաթափ արեց «Սիթի»-ի ֆուտբոլիստներին, եւ 77-րդ նրանք ստիպւած եղան երկրորդ անգամ գնդակը հանել սեփական դարպասի ցանցից: «Լիւերպուլ»-ի կազմում յաղթական գոլը խփեց բրազիլացի յարձակւող Ռոբերտօ Ֆիրմինոն: 1:2՝ եւ երկու հանդիպման վերջնահաշւարկում «Լիւերպուլ»-ը յաղթեց 5:1 հաշւով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։