Հա

Մարզական

11/04/2018

Վարդան Մինասեանը կը գլխաւոր ֆուտբոլի Հայաստանի հաւաքականը

Վարդան Պետրոսեանը նշանակւել է ֆուտբոլի Հայստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ:

«alikonline.ir» - Վարդան Պետրոսեանը նշանակւել է ֆուտբոլի Հայստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ: Գլխաւոր մարզչի պաշտօնում նա փոխարինելու է օրերս հրաժարական ներկայացրած Արթուր Պետրոսեանին:

Ինչպէս տեղեկացնում են հայսատանեան ԶԼՄ-ները՝ ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թւում է եղել Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանը առաջարկել է քննարկել Վարդան Մինասեանի թեկնածութիւնը, որին միաձայն կողմ են քւէարկել գործկոմի անդամները:

Նշենք, որ Հայաստանի ընտրանու գլխաւոր մարզչի պաշտօնի համար շրջանառւում էին մի քանի անուններ: «armsport.am»-ը վկայակոչելով իր հաւաստի աղբիւրներին նշել էր, որ այդ պաշտօնում նշանակւելու է «Փիւնիկ»-ի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցը, որը, սակայն չիրականացաւ: Փոխարէնը՝ Արմէն Գիւլբուդաղեանցը գլխաւորելու է Հայաստանի երիտասարդական հաւաքականը:

Վարդան Մինասեանը Հայաստանի հաւաքականը գլխաւորելու է երկրորդ անգամ: Առաջին անգամ նա Հայաստանի ընտրանին գլխաւորել է 2009-2013 թւականներին։

Հէնց նրա անւան հետ են կապւած ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի պատմութեան լաւագոյն արդիւնքները: Վարդան Մինասեանի գլխաւորութեամբ Հայաստանի հաւաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղիւսակում եղել է թիմի պատմութեան մէջ ռեկորդային 34-րդ տեղում (2013 թւականի նոյեմբերին)։

Այս անգամ, սակայն, նրան դժւարին առաջադրանք է առաջադրւած: Թիմը փաստացի կազմաքանդւած է: Երկար տարիներ է, ինչ չի կարողանում գոհացնել իր երկրպագուներին, իսկ կազմում Հենրիխ Մխիթարեանից բացի չկայ միջազգային կլասի, կամ այդ կլասին մօտ որեւէ այլ ֆուտբոլիստ, որը կը կարողանայ թիմին հանել այս վիճակից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։