Հա

Մարզական

Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 11:00

«World Soccer 500». Հայաստանն ունի մէկ կարեւոր ֆուտբոլիստ, Ադրբեջանն ու Վրաստանը չունեն

Բրիտանական ծանրակշիռ «World Soccer» ֆոտբոլային պարբերականը հրապարակել է մոլորակի 500 կարեւորագույն ֆուտբոլիստների ցուցակը: Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը:

«alikonline.ir» - Բրիտանական ծանրակշիռ «World Soccer» ֆոտբոլային պարբերականը հրապարակել է մոլորակի 500 կարեւորագույն ֆուտբոլիստների ցուցակը: Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը: Նա նաեւ Հարաւային Կովկասից միակ ֆուտբոլիստն է այս ցուցակում: Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացված չեն: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Արսենալ»-ի ֆուտբոլիստներից ցուցակում ընդգրկւել են նաեւ Գերմանիայի հաւաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը եւ գաբոնցի յարձակւող Պիէր-Էմերիկ Օբամէյանգը, որը եւս միակ ներկայացուցիչն է իր երկրից:

Ակումբներից ամենաշատ ներկայացուցիչ ունի Գերմանիայի չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը՝ 18 խաղացող: Երկրորդ տեղում է «Ռէալ Մադրիդ»-ը՝ 16, երրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթի»-ին՝ 15: «Բարսելոնա»-ն չորրորդն է՝ 14:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։