Հա

Մարզական

17/04/2018 - 08:30

Իրանի մինչեւ 14 տարեկանների հաւաքականը՝ Հայաստանի զարգացման մրցաշարի յաղթող

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, երէկ՝ ապրիլի 16-ին աւարտւել է Զարգացման մրցաշարը:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, երէկ՝ ապրիլի 16-ին աւարտւել է Զարգացման մրցաշարը:

Մրցաշարի չեմպիոնի կոչումը նւաճել է Իրանի մինչեւ 14 տարեկանների հաւաքականը, որը 5 խաղերի ընթացքում տարել է 5 յաղթանակ, խփել է 19 գոլ, բաց թողել՝ միայն մէկը:

Վերջին խաղային օրում Իրանի պատանի ֆուտբոլիստները խոշոր՝ 6:1 հաշւով պարտութեան են մատնել Բելառուսիայի իրենց տարեկիցների ընտրանուն:

Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է Մակեդոնիայի հաւաքականը, որը 5 խաղում տարել է 4 յաղթանակ եւ պարտւել է միայն Իրանի ընտրանուն:

Հայաստանի մինչեւ 14 տարեկանների 2-րդ հաւաքականը տարել է 2 յաղթանակ, մէկ հանդիպում աւարտել է ոչ-ոքի հաշւով, իսկ պարտւել՝ 2-ում, եւ վերջնահաշւարկում զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Բելառուսիայի ընտարնին չորրորդն է եղել, իսկ Հայաստանի մինչեւ 14 տարեկանների առաջին հաւաքականը եզրափակել է մրցաշարային աղիւսակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։