Հա

Մարզական

02/05/2018 - 11:10

Ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւն. Ալեքսանեանը եւ Մանուկեանը դուրս են եկել եզրափակիչ

Ռուսաստանի Կասպիեսկ քաղաքում անցկացւող յունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ:

«alikonline.ir» - Ռուսաստանի Կասպիեսկ քաղաքում անցկացւող յունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

97 կգ. քաշային Արթուր Ալեքսանեանը կիսաեզրափակչում 10:0 հաշւով յաղթել է Ֆինլանդիան ներկայացնող Մատի Կուոսմանէնին: Յատկանշական է, որ Ալեքսանեանն առաջնութեան ողջ ընթացքում ոչ մի միաւոր չի տւել մրցակիցներին:

Եզրափակչում Արթուրը կը մրցի Ռամզին Ազիզիր (Գերմանիա)-Միխէլ Կադջայա (Սերբիա) զոյգի յաղթողի հետ:

82 կգ. քաշային կարգում հանդէս եկող Մաքսիմ Մանուկեանն էլ կիսաեզրափակչում 8:0 հաշւով յաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Լասզլօ Սզաբոյին:

Ոսկէ մեդալի համար պայքարում Մանուկեանը կը մցրի Վիկտոր Սոսունովսկի (Բելառուսիա)-Ռաֆիգ Հուսէյնով (Ադրբեջան) զոյգի յաղթողի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։