Հա

Մարզական

Հինգշաբթի, 03 Մայիսի 2018 08:00

Չեմպիոնների լիգա. «Ռէալ Մադրիդ»-«Լիւերպուլ». 1981 թւականի եզրափակչի կրկնութիւնը

6 տարւայ դադարից յետոյ անգլիական մի ակումբ հանդէս կը գայ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում:

«alikonline.ir» - 6 տարւայ դադարից յետոյ անգլիական մի ակումբ հանդէս կը գայ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում:

Երէկ՝ ուշ երեկոյեան Հռոմի «Օլիմպիկօ» մարզադաշտում տեղի ունեցաւ ՉԼ-ի կիսաեզարափակիչ փուլի «Ռոմա»-«Լիւերպուլ» զոյգի պատասխան հանդիպումը: Շտապենք նշել, որ այն ոչ պակաս դիտարժան ստացւեց, քան մէկ օր առաջ տեղի ունեցած «Ռէալ Մադրիդ»-«Բայերն Միւնխէն» սուպեր հանդիպումը:

Եզրզփակիչ դուրս գալու համար Հռոմի «Գայլեր»-ին նախորդ՝ ¼-րդ եզրափակիչ փուլի պէս անհրաժեշտ էր ֆուտբոլային հրաշքի օգնութիւնը: Մրցակցի դաշտում 2:5 հաշւով կրած պարտութիւնից յետոյ հռոմէացիներին եզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ էր 0:3 կամ աւելի խոշոր հաշւով յաղթանակ, որը երկու հանդիպումների վերջնահաշւի նժարը կը թեքէր իրենց կողմը:

Հակառակ ակնկալիքներին, հանդիպման հաշիւը շատ արագ բացեցին լիւերպուլցիները: 9-րդ րոպէին աչքի ընկաւ Սադիօ Մանէն: 8 րոպէ անց, սակայն, ինքնագոլի հեղինակ դարձաւ «Լիւերպուլ»-ի կիսապաշտպան Ջէյմզ Միլնէրը: Անգլիական ակումբն, այդուհանդերձ, յաղթանակով աւարտեց առաջին խաղակէսը. 25-րդ րոպէին հոլանդացի կիսապաշտպան Ժորժինիօ Վէյնալդումը խփեց «Լիւերպուլ»-ի երկրորդ գնդակը:

Կորցնելու համար ոչինչ չունեցող «Ռոմա»-ի ֆուտբոլիստները երկրորդ խաղակէսի հէնց ամենասկզբից նետւեցին գրոհի: 52-րդ րոպէին հանդիպման հաշւում հաւասարութիւնը վերականգնեց Էդին Ջեկոն: 86-րդ րոպէին Ռաջա Նաինգոլան խփեց «Գլադիատորներ»-ի երրորդ գնդակը, իսկ մրցավարի աւելացրած ժամանակի 4-րդ րոպէին նոյն Նաինգոլան անվրէպ իրացրեց 11 մետրանոց հարւածը: 4:2՝ եւ սա առաւելագոյնն էր ինչ յաջողւեց կատարել «Ռոմա»-ի ֆուտբոլիստներին:

Աւելացնենք, որ «Յաւէրժական քաղաք»-ի «Գայլեր»-ի համար ֆուտբոլային հրաշքն այնուամենայնիւ տեղի կունենար, եթէ, իհարկէ, «Ռէալ Մադրիդ»-«Բայերն Միւնխէն» հանդիպման պէս «չփայլէր» գլխաւոր մրցավար՝ սլովենացի դամիր Սկոմինան: 63-րդ րոպէին «Ռոմա»-ի կիսապաշտպան Ալշարաւիի հարւածից յետոյ, գնդակը «Լիւերպուլ»-ի տուգանային հրապարակում, դիպաւ Ալեքսանդր Արնոլդի բաց ձեռքին, ինչն ակնյայտօրէն 11 մետրանոց հարւածով պէտք է տուգանւէր: Գլխաւոր մրցավարը, սակայն, անտարբեր անցաւ վիճահարոյց այդ դրւագի կողքով:

Այսպիսով, մայիսի 26-ին Կիեւում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը խաղադաշտ դուրս կը գան  «Ռէալ Մադրիդ»-ն ու «Լիւերպուլ»-ը:

Սա 1981 թւականի եզրափակիչ հանդիպման կրկնութիւնն է: Յիշեցնենք, որ 37 տարի առաջ կայացած հանդիպմանը «Լիւերպուլ»-ը յաղթել էր 1:0 հաշւով՝ երրորդ անգամ նւաճելով ՉԼ-ի գաւաթը: Հանդիպման միակ գնդակը 82-րդ րոպէին խփել էր Ալէն Քենեդին:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ