Հա

Մարզական

03/05/2018 - 08:40

Ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւն. Արթուր Ալեքսանեանն ու Մաքսիմ Մանուկեանը՝ չեմպիոն, Կարէն Ասլանեանը`բրոնզէ մեդալակիր

Ռուսաստանի Կասպիեսկ քացղաքում աւարտւեց 2018 թւականի յունահռոմէական ոճի Եւրոպայի առաջնութիւնը: Առաջնութեան վերջին օրը բարեբեր էր Հայաստանի հաւաքականի համար: Հայաստանի ընտրանին նւաճեց երկու ոսկէ եւ մէկ բրոնզէ մեդալ:

«alikonline.ir» - Ռուսաստանի Կասպիեսկ քացղաքում աւարտւեց 2018 թւականի յունահռոմէական ոճի Եւրոպայի առաջնութիւնը: Առաջնութեան վերջին օրը բարեբեր էր Հայաստանի հաւաքականի համար: Հայաստանի ընտրանին նւաճեց երկու ոսկէ եւ մէկ բրոնզէ մեդալ:

97 կգ. քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ եւրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը եզրափակիչ գօտեմարտում 7:0 հաշւով վստահ յաղթանակ տարաւ սերբ Միխէիլ Կաջայայի նկատմամբ՝ չորրորդ անգամ նւաճելով չեմպիոնի կոչումը:

Յատկանշական է, որ մրցաշարի ընթացքում Արթուրն իր մրցակիցների նկատմամբ տարաւ բացառապէս չոր հաշւով յաղթանակ՝ նրանց չտալով որեւէ միաւոր:

82 կգ. քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկեանը նոյնպէս լուրջ խնդիրների չհանդիպեց եզրափակիչ գոտեմարտում:

Բելառուսիան ներկայացնող Վիկտոր Սասունովսկուն Մաքսիմը յաղթեց խոշոր՝ 9:0 հաշւով՝ նւաճելով չեմպիոնի կոչումը:

67 կգ. քաշային կարգում Կարէն Ասլանեանը բրոնզէ մեդալի համար գոտեմարտեց լեհ Դաւիդ Կարեցինսկու հետ եւ յաղթեց 7:2 հաշւով:

Մեդալների ընդհանուր հաշւարկում Հայաստանի ընտրանին նւաճելով 2 ոսկէ եւ 1 բրոնզէ մեդալ, Ռուսաստանի ընտրանուց յետոյ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։