Հա

Մարզական

05/05/2018 - 09:20

Մեսսիին եւ Մարադոնային դարձրել են արւեստի պատմութեան մէջ ամենայայտնի ստեղծագործութեան հերոսներ

Արգենտինացի ֆուտբոլիստներ Դիեգօ Մարադոնային եւ Լիոնէլ Մեսսիին պատկերել են Միքելանջէլոյի «Ադամի արարումը» որմնանկարի հերոսների տեսքով: Գեղանկարչական ստեղծագործութիւնը զարդարում է Բուէնոս Այրէսի «Sportivo Pereyra» մարզական ակումբի առաստաղը:

«alikonline.ir» - Արգենտինացի ֆուտբոլիստներ Դիեգօ Մարադոնային եւ Լիոնէլ Մեսսիին պատկերել են Միքելանջէլոյի «Ադամի արարումը» որմնանկարի հերոսների տեսքով: Գեղանկարչական ստեղծագործութիւնը զարդարում է Բուէնոս Այրէսի «Sportivo Pereyra» մարզական ակումբի առաստաղը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, մայիսի 4-ին հաղորդել է «Reuters»-ը:

Ինչպէս նշել է գործակալութիւնը, Մարադոնան նկարում մարմնաւորում է Աստծուն, Մեսսին՝ Ադամին: Առաջին ֆուտբոլիստի շուրջը խմբւել են «հրեշտակ»-մարզիկները՝ Մարիօ Կեմպեսը, Սերխիօ Ագուերոն եւ Գաբրիէլ Բատիստուտան: Մուրալն ակումբի ղեկավարութեան վրայ 20 հազար դոլար է նստել:

Ակումբի ղեկավար Սեբաստեան Գարսիայի խօսքով՝ որմնանկարը կօգնի ոգեշնչելու այն երեխաներին, որոնք յաճախում են «Sportivo Pereyra»: «Մենք բոլորս երեխաներ ենք եղել, եւ նրանք, ովքեր սիրել են ֆուտբոլը, ցանկացել են նմանւել իրենց կուռքերին»,- պարզաբանել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։