Հա

Մարզական

06/05/2018 - 08:40

Ալեքս Ֆերգիւսոնը ծայրայեղ ծանր վիճակում վիրահատւել է

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Ալեքս Ֆերգիւսոնը վիրահատւել է: Նա հոսպիտալացւել է ուղեղի արիւնազեղման հետեւանքով:

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Ալեքս Ֆերգիւսոնը վիրահատւել է: Նա հոսպիտալացւել է ուղեղի արիւնազեղման հետեւանքով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նրա վիճակը ծայրայեղ ծանր է, հաղորդում է «SkySportsNews»-ը: Վիրահատութիւնն անցել է յաջող, սակայն լեգենդար մարզիչին կը պահանջւի ինտենսիւ թերապիա: 76-ամեայ Ֆերգիւսոնը հիւանդանոց էր տեղափոխւել մայիսի 4-ին:

Ֆերգիւսոնը բրիտանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչն է՝ 49 տիտղոս: 1999 թւականին շոտլանդացի մասնագէտը ստացել է ասպետական կոչում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։