Հա

Մարզական

06/05/2018 - 12:10

«Մխիթարեանն ունի այն ամէնը, ինչ չունի Օզիլը»․ բրիտանական մամուլի վերլուծութիւնը

Կիսապաշտպաններ Օզիլի ու Մխիթարեանի խաղի վերլուծութեան արդիւնքում հեղինակները հանգել են այն կարծիքին, որ Օզիլը բաականին զիջում է Մխիթարեանին:

«alikonline.ir» - «Ատլետիկօ Մադրիդ»-ի դէմ խաղում «Արսենալ»-ը որոշեց փլեյմէյքերի պարտականութիւնները տալ Մեսութ Օզիլին, ինչը թակարդ դարձաւ թիմի համար։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ գրում է «Paininthearsenal.com» պարբերականը։ Յօդւածի հեղինակ Ջոշ Սիփին միանշանակ եզրակացնում է՝ Մխիթարեանը դա աւելի լաւ կանէր։

Սիփին գրում է, որ Մխիթարեանը խաղի ընթացքում արեց հէնց այն, ինչ պէտք է անէր ու ինչ հասցրեց ամբողջ խաղի ընթացքում 14 հպումների ժամանակ։

Յիշեցնենք՝ Հայաստանի հաւաքականի աւագն ու «Զինագործներ»-ի կիսապաշտպանը որպէս փոխարինող դաշտ է դուրս եկել խաղի 68-րդ րոպէին։

«Հէնց Մխիթարեանը դաշտ դուրս եկաւ, նա էներգիա տւեց։ Նա վտանգ ստեղծեց, անմիջական վտանգ, որն Օզիլը չէր ապահովում»,- նշում է հեղինակը։

Թէեւ Սիփին ընդգծում է, որ Մեսութ Օզիլն այդպիսին է, ու բոլորը վաղուց սովոր են դրան։ Հեղինակի գնահատմամբ՝ Մեսութը մակընթացութեան եւ տեղատւութեան խաղացող է․ երբեմն նա կարող է թաքնւել ու լաւ պահի սպասել՝ ամէն ինչ հաշւարկելու ու իր ներդրումն ունենալու համար։

Սակայն Սիփին գրում է, որ «Ատլետիկօ»-ի հետ խաղում այդպիսի պահ չկար։

«Մխիթարեանն այդպիսին չէ, ու մենք դա տեսնում ենք։ Երբեմն նա հապճեպօրէն է խաղում, ու դա իր խնդիրն է, սակայն երբ քեզ պէտք է մի մարդ, որը արագ որոշումներ կը կայացնի, նրանից լաւը չկայ։ Դա Օզիլը չէ»,- նշւած է յօդւածում։

Լոնդոնեան «Արսենալ»-ը երկու խաղերի արդիւնքում զիջեց «Ատլետիկօ Մադրիդ»-ին ու դուրս մնաց Եւրոպայի լիգայից։

Յաւելենք, որ յօդւածը հրապարակած պարբերականի անւանումը՝ «Paininthearsenal»-ը, թարգմանւում է որպէս «Ցաւը Արսենալում»։ Դա ըստ էութեան ակումբի երկրպագուների միաւորում է, որոնք սակայն իրենց հրապարակումներում բաւականին հեգնական տօնով են ներկայացնում սիրելի թիմի խաղն ու երբեմն ծաղրում են նրանց։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։