Հա

Մարզական

12/05/2018 - 11:10

«Յակոբեան»-ը՝ ֆուտբոլի ազգային հաւաքականի պաշտօնական հագուստի մատակարար

«Յակոբեան»-ը մատակարարելու է 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընթացքում Իրանի ազգային հաւաքականի պաշտօնական հագուստը:

«alikonline.ir» - «Յակոբեան»-ը մատակարարելու է 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընթացքում Իրանի ազգային հաւաքականի պաշտօնական հագուստը:

Այս մասին պայմանագիրը ստորագրւել է մայիսի 10-ին ընկերութեան սեփականատէր եւ հիմնադիր-տնօրէն Սմբատ Յակոբեանի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի միջեւ: Միջոցառմանը ներկայ է եղել նաեւ հաւաքականի գլխաւոր մարզիչ Կարլուշ Կէյրուշը:

Պայմանագրի ստորագրման արարողութեանը հետեւել է ազգային հաւաքականի պաշտօնական հագուստի շնորհանդէսը: Ազգային հաւաքականի պաշտօնական հագուստը ցուցադրել են «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստներ Սեւակ Ամիրեանն ու Ռոբերտ Մարկոսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։