Հա

Մարզական

12/05/2018

Դա «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կորուստն էր. «Football.London»-ը` Մխիթարեանի մասին

Ազդեցիկ բրիտանական պարբերականն ուղղակի հիացած է Հենրիխ Մխիթարեանի խաղով եւ չի կարողանում ուշքի գալ նրա` «Արսենալ» տեղափոխւելու փաստից։

«alikonline.ir» - Ազդեցիկ բրիտանական պարբերականն ուղղակի հիացած է Հենրիխ Մխիթարեանի խաղով եւ չի կարողանում ուշքի գալ նրա` «Արսենալ» տեղափոխւելու փաստից։

Ըստ «armeniasputnik.am»-ի՝ բրիտանական «Football.London» պարբերականը «Ալեգրիի, Մաւրոպանոսի հետ կապւած իրավիճակը եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի «Մեծ կորուստը» վերնագրով սիւնակում գրում է «զինագործների» կիսապաշտպան, Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի մասին։ Նրա տրանսֆերը «Արսենալ» պարբերականը կապում է «մեծ բիզնեսի» հետ։

«Ամէն անգամ, երբ դուք տեսնում էք Հենրիխ Մխիթարեանի խաղը, հասկանում էք, որ հային յունւարին ձեռք բերելով, «Արսենալ»-ը ուղղակի հիանալի գործարք է կնքել։ Հաշւի առնելով այն, որ «Արսենալ»-ը հէնց այնպէս զրկւել է Ալեքսիս Սանչեսից, նրա փոխարէն Հենրիխ Մխիթարեանի մակարդակի խաղացող ձեռք բերելը կողոպուտին հաւասարազօր բան է», – գրում է պարբերականը։

«Fotball.London»-ը նշում է, որ Մխիթարեանը միշտ խաղի մէջ է։

«Նա մշտապէս խաղ է որոնում եւ, թւում է, (այն ստանալով) նա կստիպի, որպէսզի ինչ-որ բան շարժւի տեղից»,- ասւում է յօդւածում։

«Fotball.London»-ի գնահատականով` Մխիթարեանի տեխնիկան բացառիկ է, եւ նրան երբեք չի կարելի մեղադրել նրանում, թէ «բացակայում է» դաշտից։

«Մեսութ Օզիլի մասին նոյնը չես ասի»,- եզրափակում է պարբերականը։

Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանն ընթացիկ տարւայ յունւարին «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից տեղափոխւել է «Արսենալ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։