Հա

Մարզական

13/05/2018

Իրանը՝ կանանց ֆուտզալի Ասիայի առաջնութեան չեմպիոն

Ֆուտզալի Իրանի կանանց ազգային հաւաքականը նւաճեց Ասիայի առաջնութեան չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Ֆուտզալի Իրանի կանանց ազգային հաւաքականը նւաճեց Ասիայի առաջնութեան չեմպիոնի կոչումը:

Թաիլանդում անցկացւող մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցաւ երէկ՝ մայիսի 12-ին: Չեմպիոնի կոչումը վիճարկեցին Իրանի եւ Ճապոնիայի ընտրանիները:

Իրանի ֆուտզալիստ աղջիկները ցուցադրելով դիտարժան խաղ, յաղթեցին 5:2 հաշւով՝ նւաճելով Ասիայի ֆոտզալի չեմպիոնի կոչումը:

Չեմպիոնական կոչումից բացի, իրանցի ֆոտզալիստուհիներին բաժին հասաւ լաւագոյնների եւս 3 կոչում. մեր ընտրանին նւաճեց նաեւ «Fair Play»-ի մրցանակը, Ֆերեշթէ Քարիմին ճանաչւեց որպէս մրցաշարի ամենաարժէքաւոր ֆուտզալիստուհին, իսկ Սառա Շիրբէյգիին բաժին հասաւ մրցաշարի լաւագոյն ռմբարկուի մրցանակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։