Հա

Մարզական

14/05/2018

Կը միանա՞յ արդեօք Դաւիթ Իւրչենկոն Հայաստանի հաւաքականին. Ֆուտբոլիստի ու ՀՖՖ-ի մեկնաբանութիւնները

Դաւիթ Իւրչենկոյի Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականին միանալու ոդիսականը տեւում է արդէն մի քանի տարի։ Ֆուտբոլիստին հրաւիրում են, նա չի գալիս, յետոյ նա է ցանկանում միանալ, բայց Ռուսաստանում գործում է լեգեոներների թիւը սահմանափակող օրէնք։

«alikonline.ir» - Դաւիթ Իւրչենկոյի Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականին միանալու ոդիսականը տեւում է արդէն մի քանի տարի։ Ֆուտբոլիստին հրաւիրում են, նա չի գալիս, յետոյ նա է ցանկանում միանալ, բայց Ռուսաստանում գործում է լեգեոներների թիւը սահմանափակող օրէնք։

Մայիսի 11-ին հրապարակւեց արտերկրում հանդէս եկող ֆուտբոլիստների ցանկը, ում Հայաստանի ազգային հաւաքականի մարզիչ Վարդան Մինասեանը ցանկանում է տեսնել հաւաքականում։ Դաւիթ Իւրչենկոն կրկին հրաւիրւածների ցանկում է, բայց կարծես այս անգամ էլ մենք նրան չենք տեսնի։

«news.am»-ի թղթակից Վերա Մարտիրոսեանի հարցին՝ արդեօք այս անգամ նա կը միանա՞յ հաւաքականին, ֆուտբոլիստը խնդրեց այդ հարցով դիմել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային:

«Մենք ՀՖՖ-ի հետ զրուցել ենք, եւ նրանք ասել են, որ կը լուծեն իմ հարցը, ինչից յետոյ ես մեծ հաճոյքով կը միանամ հաւաքականին։ Բայց մինչ այս պահը այդ հարցը լուծւած չէ»,- ասաց Իւրչենկոն։

Մեր հարցմանը, թէ որքանո՞վ է լուծւած Իւրչենկոյի գալու հարցը եւ ինչ սպասելիքներ ունի ֆուտբոլիստը, ՀՖՖ-ի մամուլի ծառայութիւնից մեզ պատասխանեցին, որ այսօր ասուլիսին ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանը արդէն պատասխանել է այդ հարցին։ Մասնաւորապէս նա ասել է, որ Իւրչենկոյի հետ խօսել են եւ նա տւել է իր համաձայնութիւնը։

Դաւիթ Իւրչենկոյի չգալու մասին խօսւում է, որ նա ՀՖՖ-ից ֆինանսական ակնկալիքներ ունի եւ սպասում է, որ իրեն կօգնեն թիմ գտնել, քանի որ ամենայն հաւանականութեամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա այլեւս հանդէս չի կարողանայ գալ։ Արդեօք դա այսպէ՞ս է, հարցին, Իւրչենկոն պատասխանեց.

«Այստեղ գումարի հարց չկայ, հարցը իմ հետագայ ապագային է վերաբերում, թէ որտեղ եմ հանդէս գալու։ Եթէ ես չունենամ մշտական խաղային պրակտիկա, ապա ինչպէ՞ս կարող եմ խաղալ հաւաքականում եւ օգուտ բերել։ Ես չգիտեմ իմ ապագան ակումբի հետ կապւած։ Հարցն ուղէք ֆեդերացիային»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։