Ֆուտբոլի Անգլիայի առաջնութեան վերջին՝ 38-րդ տուրում «Արսենալ»-ը յաղթեց «Հադերսֆիլդ»-ին նւազագոյն հաշւով:
«Զինագործները» վերջին հանդիպումն անցկացրեցին Արսէն Վենգէրի գլխաւորութեամբ, ով 828 խաղն անցկացրեց լոնդոնեան ակումբի ղեկին:
«alikonline.ir» - Ֆուտբոլի Անգլիայի առաջնութեան վերջին՝ 38-րդ տուրում «Արսենալ»-ը յաղթեց «Հադերսֆիլդ»-ին նւազագոյն հաշւով:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ մեկնարկային րոպէներին չկարողացան օգտագործել իրենց տրւած հնարաւորութիւնները: «Արսենալ»-ը 1000-րդ խաղը Պրեմիեր լիգայում օգնեց յաղթել գաբոնցի յարձակւողի՝ Օբամէյանգի գոլը միայն: Խաղի 38-րդ րոպէին Ահարոն Ռեմզիի փոխանցումից յետոյ Օբամէյանգը բացեց խաղի հաշիւը:
Հայաստանի ազգային թիմի աւագ Հենրիխ Մխիթարեանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ խաղին:
«Զինագործները» վերջին հանդիպումն անցկացրեցին Արսէն Վենգէրի գլխաւորութեամբ, ով 828 խաղն անցկացրեց լոնդոնեան ակումբի ղեկին: