Հա

Մարզական

15/05/2018 - 08:00

Երկու ոտքից զրկւած չինացի թոշակառուն նւաճել է Էւերեստը

Երկու ոտքից զրկւած 70-ամեայ չինացի ալպինիստ Սեա Բոյույը դարձել է առաջին մարդն աշխարհում, որը Նեպալի կողմից բարձրացել է Էւերեստի՝ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը:

«alikonline.ir» - Երկու ոտքից զրկւած 70-ամեայ չինացի ալպինիստ Սեա Բոյույը դարձել է առաջին մարդն աշխարհում, որը Նեպալի կողմից բարձրացել է Էւերեստի՝ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Սինհուա» գործակալութիւնը՝ վկայակոչելով Նեպալի մշակոյթի, զբօսաշրջութեան եւ քաղաքացիական աւիացիայի նախարարութիւնը:

«Երկու ոտքից անդամահատւած չինացի թոշակառուն լեռան գագաթ է հասել մայիսի 14-ին տեղական ժամանակով ժամը 8:40-ին: Նա դարձել է երկու ոտքից անդամահատւած առաջին մարդը, որը լեռնագագաթ է բարձրացել հարաւային կողմից»,- գործակալութեանը յայտնել են բազային ճամբարում:

Մինչ այժմ երկու ոտքից անդամահատւած միակ մարդը, որը նւաճել է Էւերեստը, բայց տիբեթեան կողմից, եղել է նորզելանդացի Մարկ Ինգլիսը: Նրան դա յաջողւել է անել 2006 թւականին:

Սյա Բոյույը ոտքերից զրկւել է ցրտահարութեան պատճառով 1975 թւականին դէպի Էւերեստ իր առաջին անյաջող արշաւից յետոյ: Սակայն անյաջողութիւնը չի կանգնեցրել նրան: Նա փորձել է գագաթը նւաճել 2014, 2015 եւ 2016 թւականներին, բայց իր նպատակին հասնելուն խանգարել են ձնակոյտերի փլւելը, երկրաշարժը եւ եղանակային վատ պայմանները, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։