Հա

Մարզական

15/05/2018 - 08:20

Արսէն Վենգէր․ «Ֆուտբոլը անբուժելի հիւանդութիւն է»

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչի պաշտօնից հեռացող Արսէն Վենգէրը Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ յաղթանակից յետոյ կիսւել է տպաւորութիւններով։ Դա ֆրանսիացի մասնագէտի վերջին հանդիպումն էր «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչի պաշտօնում:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչի պաշտօնից հեռացող Արսէն Վենգէրը Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ յաղթանակից յետոյ կիսւել է տպաւորութիւններով։ Դա ֆրանսիացի մասնագէտի վերջին հանդիպումն էր «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչի պաշտօնում: Գրում է «news.am»-ը:

«Այս օրը իւրայատուկ էր ինձ համար։ Չկորցնելով հումորի զգացումը՝ պէտք է ասեմ, որ ինձ հարկաւոր էր ամէն ամիս յայտարարել հեռանալուս մասին։ Այդ տեղեկութիւնից յետոյ մարդիկ մի տեսակ բարիացել են։ Կը լինեմ «Արսենալ»-ի յաւերժ երկրպագու, յաջողութիւններ եմ մաղթում թիմին։ Միանշանակ, կը մնամ ֆուտբոլում, դա անբուժելի հիւանդութիւն է»,- ֆրանսիացու խօսքը փոխանցում է «BBC»-ն։

Յիշեցնենք, որ Արսէն Վենգէրը 1996 թւականից էր գլխաւորում «Արսենալ»-ը, որի հետ նւաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի յաղթել եւրոգաւաթներում: Նրան է պատկանում Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):

Ֆրանսիացի 68-ամեայ մասնագէտի գլխաւորութեամբ անգլիական ակումբն անցկացրել է 1235 հանդիպում, տարել 716 յաղթանակ ու խփել 2298 գոլ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։