Հա

Մարզական

16/05/2018

ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր ձեւաչափով անցկացւող ԱԱԱ-ին մասնակցող թիմերի անունները

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն թիմերին, որոնք կը մասնակցեն 2021 թւականին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնութեանը, որը կայանալու է նոր ձեւաչափով: 

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն թիմերին, որոնք կը մասնակցեն 2021 թւականին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնութեանը, որը կայանալու է նոր ձեւաչափով: Այս մասին յայտնում է «armsport.am»-ը:

Մրցաշարին կը մասնակցեն 24 թիմեր: Եւրոպան կը ներկայացնեն «Ռէալ Մադրիդ»-ը, «Բարսելոնա»-ն, «Միլան»-ը, «Ինտեր»-ի, «Իւվենտուս»-ը, «Բայերն Միւնխէն»-ը, «Լիւերպուլ»-ը, «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Պարի Սէն-Ժերմէն»-ն:

Նաեւ կարող են մասնակցել հետեւեալ ակումբները` «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Աթլետիկօ Մադրիդ»-ը, «Պորտու»-ն, «Բենֆիկա»-ն, «Բորուսիա Դորտմունդ»-ը:

Հարաւային Ամերիկայից կը լինեն երեք ակումբներ, որոնք միանգամից հնարաւորութիւն կունենան մասնակցելու մրցաշարին:

Չորրորդ ակումբը անցումային խաղեր կը խաղայ ովկիանիայի ներկայացուցչի հետ: Երկու տեղի իրաւունք էլ կունենան Աֆրիկան, Ասիան ու Հիւսիսային Ամերիկան:

Մրցաշարը կանցկացւի 2021 թւականի յունիսի 10-ից 28-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։