Հա

Մարզական

16/05/2018

ՀՄԸՄ-ն՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն

ՀՄԸՄ Լիբանանի բասկետբոլի խումբը նւաճել է Լիբանանի բասկետբոլի չեմպիոնի կոչումը: 

«alikonline.ir» - ՀՄԸՄ Լիբանանի բասկետբոլի խումբը նւաճել է Լիբանանի բասկետբոլի չեմպիոնի կոչումը: Տեղեկացնում է «Ազդակ»-ը:

Եզրափակիչ խաղում ՀՄԸՄ-ի բասկետբոլիստները 74:59 հաշւով պարտութեան են մատնել  մրցակից թիմինին` Ռիատի Բէյրութին:

ՀՄԸՄ-ի հազարաւոր համակիրներ խաղից դեռ ժամեր առաջ լցրել են «Աղբալեան- ՀՄԸՄ»- մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» դաշտը:

ՀՄԸՄ-ի փառաւոր յաղթանակից յետոյ հազարաւոր համակիրներ հաւաքւել են Բուրջ Համուդի կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել ժողովրդական մեծ տօնախմբութիւն եւ հրավառութիւն:

Տօնախմբութեանը ներկայ են եղել ՀՄԸՄ-ի Շրջանային վարչութեան անդամներն ու մարզական պատասխանատուները, ինչպէս նաեւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին, զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանն ու Լիբանանի խորհրդարանի նորընտիր պատգամաւոր Յակոբ Թերզեանը:

«Յաղթանակի տօնախմբութիւնն  իսկական հարսանիք էր ՀՄԸՄ-ի համակիրների համար, որոնք ջերմօրէն դիմաւորեցին նաեւ յաղթանակից յետոյ իրենց միացած մարզիկներին` հեռուներից փայլող չեմպիոնական գաւաթով»,- տիրող մթնոլորտի մասին գրում է «Ազդակ»-ը:

Ինքնաբուխ տօնախմբութիւնը տեւել է մինչեւ լոյս առաւօտ:

Շնորհաւորում ենք ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքին:

Յարակից լուրեր

  • Գառնիկ Մկրտիչեան. «100-ամեայ այս միութեան գաղտնիքն այն է, որ Հ.Մ.Ը.Մ.-ին անդամակցողը չի կարող բաժանւել դրանից»
    Գառնիկ Մկրտիչեան. «100-ամեայ այս միութեան գաղտնիքն այն է, որ Հ.Մ.Ը.Մ.-ին անդամակցողը չի կարող բաժանւել դրանից»

    Այս տարի լրանում է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միութեան` Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամեակը: Այդ առիթով ամբողջ աշխարհից Երեւան կը ժամանեն 1200 սկաուտներ` մասնակցելու 100-ամեակին նւիրւած բանակմանը, որը տեղի կունենայ յուլիսի 19-ից 29-ը:

    ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեանը այդ մասին հարցազրոյց է տւել, որը ներկայացնում ենք ստորեւ.

  • Մոնդիալ-2018. Ֆրանսիայի հաւաքականն ու Փարիզը տօնում են չեմպիոնութիւնը (ֆոտոշարք)
    Մոնդիալ-2018. Ֆրանսիայի հաւաքականն ու Փարիզը տօնում են չեմպիոնութիւնը (ֆոտոշարք)

    Ֆրանսիացիների յաղթական տօնակատարութիւնը՝ լուսանկարներով:

  • Մնայունն է որ կայ ու կ՛ապրի
    Մնայունն է որ կայ ու կ՛ապրի

    Մեր ժողովուրդի վերջին հարիւրամեայ պատմութեան մէջ 28 մայիս 1918 թուականը թերեւս ամէնէն խնդրայարոյց թուականներէն մէկը եղած է: Այսօր ալ, թէ՛ Հայաստանի, եւ թէ սփիւռքի մէջ երբեմն կը յամենան հարիւր տարի առաջ մեր ժողովուրդին ու հայրենիքին քաղաքական ճակատագիրին թէ ֆիզիքական գոյատեւման պահպանման հիմնաքարը հանդիսացող այս թուականը տարբեր անուանումներով ներկայացնել

  • Գիւմրիում կը տեղադրւի Վահան Չերազի արձանը
    Գիւմրիում կը տեղադրւի Վահան Չերազի արձանը

    Գիւմրիում նախատեսում են տեղադրել Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից մէկի՝ Վահան Չերազի արձանը: Նա այն նւիրեալներից էր, ով Հայաստանի առաջին Հանրապետութեան կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրաւէրով հասել էր հայրենիք ու ստանձնել էր պատանիներին, երիտասարդներին ազգային ոգով դաստիրակելու գործը:

  • Հզօր Լիբանան համախմբումը աւարտեց իր դռնփակ հանդիպումը` ընդգծելով ժողովրդավարական համագործակցութեան կարեւորութիւնը
    Հզօր Լիբանան համախմբումը աւարտեց իր դռնփակ հանդիպումը` ընդգծելով ժողովրդավարական համագործակցութեան կարեւորութիւնը

    Հզօր Լիբանան համախմբումի դռնփակ հանդիպումի պաշտօնական մեկնարկը կատարուեցաւ երէկ առաւօտեան, Զահլէի «Քատիրի» պանդոկին մէջ` նախագահութեամբ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար, երեսփոխան Ժըպրան Պասիլի եւ մասնակցութեամբ համախմբումը բաղկացնող բոլոր ուժերուն, որոնց շարքին` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ Հայկական երեսփոխանական պլոքի անդամներ Յակոբ Թերզեանի եւ Ալեքսանտր Մաթոսեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։