Հա

Մարզական

16/05/2018

ՀՄԸՄ-ն՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն

ՀՄԸՄ Լիբանանի բասկետբոլի խումբը նւաճել է Լիբանանի բասկետբոլի չեմպիոնի կոչումը: 

«alikonline.ir» - ՀՄԸՄ Լիբանանի բասկետբոլի խումբը նւաճել է Լիբանանի բասկետբոլի չեմպիոնի կոչումը: Տեղեկացնում է «Ազդակ»-ը:

Եզրափակիչ խաղում ՀՄԸՄ-ի բասկետբոլիստները 74:59 հաշւով պարտութեան են մատնել  մրցակից թիմինին` Ռիատի Բէյրութին:

ՀՄԸՄ-ի հազարաւոր համակիրներ խաղից դեռ ժամեր առաջ լցրել են «Աղբալեան- ՀՄԸՄ»- մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» դաշտը:

ՀՄԸՄ-ի փառաւոր յաղթանակից յետոյ հազարաւոր համակիրներ հաւաքւել են Բուրջ Համուդի կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել ժողովրդական մեծ տօնախմբութիւն եւ հրավառութիւն:

Տօնախմբութեանը ներկայ են եղել ՀՄԸՄ-ի Շրջանային վարչութեան անդամներն ու մարզական պատասխանատուները, ինչպէս նաեւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին, զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանն ու Լիբանանի խորհրդարանի նորընտիր պատգամաւոր Յակոբ Թերզեանը:

«Յաղթանակի տօնախմբութիւնն  իսկական հարսանիք էր ՀՄԸՄ-ի համակիրների համար, որոնք ջերմօրէն դիմաւորեցին նաեւ յաղթանակից յետոյ իրենց միացած մարզիկներին` հեռուներից փայլող չեմպիոնական գաւաթով»,- տիրող մթնոլորտի մասին գրում է «Ազդակ»-ը:

Ինքնաբուխ տօնախմբութիւնը տեւել է մինչեւ լոյս առաւօտ:

Շնորհաւորում ենք ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։