Հա

Մարզական

16/05/2018

Մեսսի. «Պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստի կարգավիճակը ոչինչ չի փոխի ինձ համար»

«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին անդրադարձել է Մադրիդի «Ռէալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատութեանը: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին անդրադարձել է Մադրիդի «Ռէալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատութեանը: Գրում է «news.am»-ը:

«Ես հետաքրքրւած չեմ, որ դառնամ լաւագոյնը պատմութեան մէջ: Երբեք չեմ մտածել առաջինը, երկրորդը, երրորդը կամ չորրորդը լինելու մասին:

Իւրաքանչիւր մրցաշրջանի մեկնարկից առաջ մտածում եմ աւելի լաւ ֆուտբոլիստ դառնալու ու բոլոր մրցաշարերում յաղթելու մասին: Պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստի կարգավիճակը ոչինչ չի փոխի ինձ համար: Միշտ ցանկանում եմ կատարելագործւել: Ես ոչ մէկի հետ չեմ մրցակցում»,- 30-ամեայ Մեսսիի խօսքը մէջբերում է «TyC Sports»-ը:

Յիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնութիւնում Մեսսին 35 խաղում խփել է 34 գոլ եւ գլխաւորում է ռմբարկուների ցուցակը: Ռոնալդուն 26 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։