Հա

Մարզական

17/05/2018

«Ատլետիկօ»-ն՝ Եւրոպայի լիգայի չեմպիոն

«Ատլետիկօ Մադրիդ»-ը նւաճեց Եւրոպայի լիգայի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - «Ատլետիկօ Մադրիդ»-ը նւաճեց Եւրոպայի լիգայի չեմպիոնի կոչումը:

Երէկ՝ ուշ երեկոյեան Լիոնի «Ստադ դէ Լիւմէր» մարզադաշտում կայացաւ Եւրոպայի լիգայի 2017/18 մրցաշարջանի եզրափակիչ հանդիպումը: Պատւաւոր տիտղոսը վիճարկեցին իսպանական «Ատլետիկօ Մադրիդ»-ն ու ֆրանսիական «Օլիմպիկ Մարսէլ»-ը:

Հանդիպման ողջ ընթացքում խաղային եւ տարածքային որոշակի առաւելութիւն ունեցող իսպանական ակումբն յաղթեց 3:0 հաշւով՝ երրորդ անգամ հռչակւելով Եւրոպայի լիգայի չեմպիոն:

«Ատլետիկօ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձաւ ֆրանսիացի յարձակւող Անտուան Գրիզմանը, իսկ երրորդ գնդակն իր հաշւին գրանցեց իսպանացի կիսապաշտպան Գաբին:

Նշենք, որ «Ատլետիկօ Մադրիդ»-ը մրցաշարի յաղթող է ճանաչւել նաեւ 2010 եւ 2012 թւականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։