Հա

Մարզական

19/05/2018 - 11:40

Բուֆոնը հաստատել է, որ մայիսի 19-ին վերջին խաղն է անցկացնելու «Իւվենտուս»-ի կազմում

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատել է, որ «Վերոնա»-ի դէմ Իտալիայի առաջնութեան 38-րդ տուրի խաղն իր համար վերջինն է լինելու Թուրինի «Իւվենտուս»-ի կազմում:

«alikonline.ir» - Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատել է, որ «Վերոնա»-ի դէմ Իտալիայի առաջնութեան 38-րդ տուրի խաղն իր համար վերջինն է լինելու Թուրինի «Իւվենտուս»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

«Շաբաթ օրը վերջին հանդիպումը կանցկացնեմ «Իւվենտուս»-ի կազմում: Դա աւարտն է հրաշալի ուղեւորութեան, որի ընթացքում եղել եմ իմ մասին հոգ տանող մարդկանց կողքին: Ես զգում էի դա ամէն օր, եւ այդ սիրոյ շնորհիւ պայքարում էի ամբողջ ուժով:

15 օր առաջ կարիերաս աւարտելու որոշումն ակնյայտ էր թւում, սակայն օրեր առաջ ստացայ մի քանի հետաքրքիր առաջարկ: «Իւվենտուս»-ում վերջին խաղից յետոյ 2-3 օր տրամադրեմ որոշում ընդունելու համար: Կը վարւեմ այնպէս, ինչպէս կասի սիրտս»,- ասել է 40-ամեայ դարպասապահը, փոխանցում է «Իւվենտուս»-ի մամուլի ծառայութիւնը:

Իտալիայի առաջնութեան վերջին տուրը կայանալու է այսօր մայիսի 19-ին: 40-ամեայ դարպասապահը 2001 թւականից է խաղում թուրինեան ակումբում, որի հետ 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Դա ռեկորդային ցուցանիշ է:

Աւելի վաղ լուրեր էին շրջանառւում, որ այս մրցաշրջանի վերջում Ջանլուիջի Բուֆոնը կարող է տեղափոխւել անգլիական «Լիւերպուլ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։