Հա

Մարզական

20/05/2018

Միհրան Յարութիւնեան. Այս յաղթանակը Հայաստանինն է

«MMA»-ում առաջին յաղթանակը տարած Միհրան Յարութիւնեանը յաղթանակը նւիրել է Հայաստանին: 

«alikonline.ir» - «MMA»-ում առաջին յաղթանակը տարած Միհրան Յարութիւնեանը յաղթանակը նւիրել է Հայաստանին: Գրում է «news.am»-ը:

«Ես շատ ծանր ու դժւար աշխատանք էի տարել այս յաղթանակի համար: Ես կարելի է ասել, այս ամբողջ ընթացքում պատրաստւել էի 15 րոպէ տեւողութեամբ պատերազմի: Բայց յաջութիւն եղաւ եւ ես շատ աւելի շուտ աւարտեցի այդ պատերազմը: Շնորհակալ եմ Աստծուն եւ իմ թիմին այս յաղթանակի համար: Զգում էի նաեւ տրիբունաներից եկող մեծ աջակցութիւնը: Այս յաղթանակը Հայաստանինն է: Ցաւում եմ, որ թոյլ չտւեցին եռագոյնը պահէի գլխավերեւումս յաղթանակից յետոյ, քանի որ օրէնքներն են այդպէս»,- ասել է Միհրան Յարութիւնեանը:

Միհրան Յարութիւնեանի մրցակիցը իրանցի Ալի Իւսեֆին էր, որը խառը մենամարտերում արդէն անցկացրել էր 9 մենամարտը՝ 6 յաղթանակով եւ 3 պարտութիւնով:

Միհրան Յարութիւնեանը յաղթանակ տարաւ ժամանակից շուտ: Առաջին ռաունդում Միհրանը գեղեցիկ հնարքով գցում կատարեց մրցակցին եւ մինչեւ ռաունդի աւարտը հարւածաշարերով առաւելութեան հասաւ։ Երկրորդ ռաունդի մեկնարկում կրկին մրցակցին հարւածելու հնարաւորութիւն չտւեց։ Րոպէներ անց Ալի Իւսեֆին մենամարտը կանցնեցնելու ժեստ արեց, հրաժարւելով հետագայ պայքարից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։