Հա

Մարզական

21/05/2018 - 10:10

Մեսսին 5-րդ անգամ արժանացաւ եւրոպական մրցաշրջանի «Ոսկէ խաղակօշիկ»-ին

«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին 2017/18 թթ. մրցաշրջանի արդիւնքներով արժանացաւ «Ոսկէ խաղակօշիկ» մրցանակին, որը շնորհւում է եւրոպական առաջնութիւնների լաւագոյն ռմբարկուին: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին 2017/18 թթ. մրցաշրջանի արդիւնքներով արժանացաւ «Ոսկէ խաղակօշիկ» մրցանակին, որը շնորհւում է եւրոպական առաջնութիւնների լաւագոյն ռմբարկուին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Իսպանիայի աւարտվւած առաջնութիւնում 30-ամեայ Մեսսին 36 խաղում խփեց 34 գոլ եւ հաւաքեց 68 միաւոր: Նա 4 միաւոր գերազանցեց անգլիական «Լիւերպուլ»-ի եգիպտացի յարձակւող Մոհամմեդ Սալահին, որը Պրեմիէր լիգայի 36 խաղերում դարձել է 32 գոլի հեղինակ: Լաւագոյն եռեակը եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ի անգլիացի յարձակւող Հարի Քեէյնը, որը խփել է 30 գոլ (37 խաղում):

Լիոնէլ Մեսսին մրցաշրջանի «Ոսկէ խաղակօշիկ»-ին արժանանում է 5-րդ անգամ:

Եւրոպայի թոփ-5 առաջնութիւններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մէկ գոլը գնահատւում է 2 բալով: Միաւորների հաշւարկը կատարւում է ըստ ազգային առաջնութիւնների վարկանիշի:

Մրցաշրջան-2017/18-ի «Ոսկէ խաղակօշիկ»

1. Լիոնէլ Մեսսի («Բարսելոնա») - 34 գոլ (68 միաւոր)

2. Մոհամմեդ Սալահ («Լիւերպուլ») - 32 (64 միաւոր)

3. Հարի Քեէյն («Տոտենհեմ») - 30 (60 միաւոր)

4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բայերն Միւնխէն») - 29 (58 միաւոր)

5. Չիրօ Իմոբիլէ («Լացիօ») - 29 (58 միաւոր)

6. Մաուրօ Իկարդի («Ինտեր») - 29 (58 միաւոր)

7. Էդինսոն Կաւանի (ՊՍԺ) - 28 (56 միաւոր)

8. Կրիշտիանու Ռոնալդու («Ռէալ Մադրիդ») - 26 (52 միաւոր)

9. Ժոնաս («Բենֆիկա») - 34 (51 միաւոր)

10. Լուիս Սուարէս («Բարսելոնա») - 25 (50 միաւոր)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։