Հա

Մարզական

22/05/2018

«Արսենալ»-ը հրաժարւեց Արտետայից. ո՞վ է փոխարինելու Վենգէրին

Չնայած «Արսենալ»-ի ղեկավարութեան աջակցութեանը, Արտետան, նոյն ղեկավարութեան որոշմամբ, չի գլխաւորի ակումբը։

«alikonline.ir» - Չնայած «Արսենալ»-ի ղեկավարութեան աջակցութեանը, Արտետան, նոյն ղեկավարութեան որոշմամբ, չի գլխաւորի ակումբը։

«Արսենալ»-ի նախկին աւագը` Միկէլ Արտետան, որը Արսէն Վենգէրի յետնորդի գլխաւոր յաւակնորդ էր համարւում, «զինագործների» գլխաւոր մարզիչ չի դառնայ։ Այս մասին ըստ «armeniasputnik.am»-ի՝ յայտնում է «Daily Mail»-ը։

«Արսենալ»-ի ղեկավարութիւնը` ի դէմս Սթէն Կրոնկէի ու տնօրէն Իվան Գազիդիսի, որոշել է «աւելի փորձառու մարզչի» ընդունել։

Որոշ տւեալների համաձայն` 36-ամեայ Արտետան աւելի վաղ «Արսենալ»-ի առաջ պայման է դրել` հասկացնելով, որ պատրաստ է գլխաւորել ակումբը, եթէ թիմի տրանսֆերները վերահսկելու լիարժէք հնարաւորութիւն ստանայ։

Յայտնի չէ` Արտետայի այս պահանջն է ազդել վերջնական որոշման վրայ, թէ ոչ։

Նախորդ խաղաշրջանի ընթացքում Արտետան փոխարինում էր «Մանչեսթեր Սիթի»-ի գլխաւոր մարզիչ Խոսեպ Գւադիոլային։

Աւելի վաղ բրիտանական լրատւամիջոցները յայտնել էին, որ իսպանական «Սեւիլեա»-ի, մոսկովեան «Սպարտակ»-ի ու ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ի նախկին մարզիչ Ունայ Էմերին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել «Արսենալ»-ի հետ բանակցութիւններ վարելու համար։

Այդ կապակցութեամբ յիշատակւել է նաեւ «Արսենալ»-ի նախկին յարձակւող, ֆրանսիացի Թիերի Անրիի անունը։ Ըստ լրատւամիջոցների` այս շաբաթ պէտք է նրա հետ բանակցեն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։