Հա

Մարզական

22/05/2018

Պիրլոյի հրաժեշտի խաղում լեգենդները ոչ-ոքի են խաղացել` 7:7

Միլանի «Սան-Սիրօ» մարզադաշտում կայացել է «Միլան»-ի, «Ինտեր»-ի, «Իւվենտուս»-ի եւ Իտալիայի հաւաքականի նախկին կիսապաշտպան Անդրէա Պիրլոյի հրաժեշտի խաղը: 

«alikonline.ir» - Միլանի «Սան-Սիրօ» մարզադաշտում կայացել է «Միլան»-ի, «Ինտեր»-ի, «Իւվենտուս»-ի եւ Իտալիայի հաւաքականի նախկին կիսապաշտպան Անդրէա Պիրլոյի հրաժեշտի խաղը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Սպիտակ աստղերի» եւ «Կապոյտ աստղերի» միջեւ խաղը, որոնց կազմերում հանդէս են եկել Պիրլոյի նախկին թիմակիցները, աւարտւել է ոչ-ոքի` 7:7 հաշւով:

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆիլիպօ Ինձագին: 

«Սպիտակ աստղեր»-«Կապոյտ աստղեր»` 7:7 (3:5) 

«Սպիտակ աստղեր». Աբեատի, Դիդա, Բոնուչի, Կեէլինի, Կոստակուրտա, Ֆաւալի, Զամբրոտա, Եանկուլովսկի, Մալդինի, Օդօ, Նեստա, Շիմիչ, Զանետի, Բարոնիօ, Կամորանեզի, Գատուզօ, Լեոնարդօ, Լեմպարդ, Պիրլօ, Ռուի Կոշտա, Պեպէ, Վերատի, Վիդալ, Բաջօ, Դի Նատալէ, Եակւինտա, Ֆ. Ինձագի, Մատրի, Տոտտի, Պատօ, Վեէրի,Դէլ Պիերօ: 

«Կապոյտ աստղեր». Բուֆֆոն, Ստորարի, Ադանի, Բարցալի, Կաֆու, Բոներա, Դիանա, Ֆերարա, Կալաձէ, Մատերացի, Սերժինիօ, Պիրլօ, Ալբերտինի, Ամբրոսինի, Բրոկի, Դիամանտի, Դէ Ռոսի, Մարկիզիօ, Պերոտա, Զեէդորֆ, Բորիելօ, Ռոնալդինիօ, Տեւես, Տոնի, Վենտոլա, Կասանօ, Շեւչենկօ, Կւալեարելա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։