Հա

Մարզական

24/05/2018

Մխիթարեանը՝ «Արսենալ»-ի նոր գլխաւոր մարզչի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աւագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը խօսել է «Զինագործներ»-ի նոր գլխաւոր մարզչի մասին:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աւագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը խօսել է «Զինագործներ»-ի նոր գլխաւոր մարզչի մասին:

«Դժւար էր հրաժեշտ տալ Վենգէրի, չնայած որ 6 ամիս եմ աշխատել իր հետ: Բայց բարձր տպաւորութիւններ ստանայ նրանից, թէ որպէս մարզիչ, թե որպէս մարդ: Ցաւով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին: Չնայած դեռ չեմ շփւել, չգիտեմ նրան, բայց յոյս ունեմ «Արսենալ»-ին նոր բարձունքի կը հասցնի»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրոյցում ասաց Մխիթարեանը:

Յիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխաւոր մարզչի պաշտօնը ստանձնեց իսպանացի մասնագէտ Ունաի Էմերին: Մասնագէտը «զինագործների» հետ կնքել է 3 տարւայ պայմանագիր տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով: Ունաի Էմերին այս մրցաշրջանի վերջին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչի պաշտօնից: Ունաի Էմերին մինչ այս մարզել է իսպանական «Լորկա Դեպորտիւա»-ն, «Ալմերիա»-ն, «Վալենսիա»-ն, «Սեւիլիա»-ն ու Մոսկւայի «Սպարտակ»-ը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։