Հա

Մարզական

26/05/2018 - 08:30

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Պարտութիւն՝ առաջին քայլում. Ֆրանսիա-Իրան՝ 3:1

Երէկ՝ մայիսի 25-ին մեկնրակեց Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշարը:

Առաջին տուրում վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը ֆրանսիական Ռոէն քաղաքում ուժերը չափեց գործող չեմպիոնի՝ Ֆրանսիայի ընտրանու դէմ պայքարում:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 25-ին մեկնրակեց Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշարը:

Առաջին տուրում վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը ֆրանսիական Ռոէն քաղաքում ուժերը չափեց գործող չեմպիոնի՝ Ֆրանսիայի ընտրանու դէմ պայքարում:

Առաջին քայլում, մեր «Երկնաքերեր»-ին չյաջողւեց արժանի դիմադրութիւն ցոյց տալ «Աքլորներ»-ին: Նրանք տանուլ տւեցին 1:3 (20:25, 26:24, 20:25, 17:25) հաշւով:

Մեր ընտրանին այսօր՝ մայիսի 26-ին ուժերը չափելու է Աւստրալիայի ընտրամու դէմ պայքարում: Հանդիպումը կը կայանայ Թեհրանի ժամանակով ժամը 19:30-ին:

Նշենք, որ այս տարի Իրանի հաւաքականը 6-րդ անգամ է մասնակցում մրցաշարին: Մինչ 2018 թւականը մրցաշարը կոչւում էր Վոլէյբոլի համաշխարհային լիգա, այս տարւանից սկսեալ, այն վերանւանւել է Վոլէյբոլի ազգերի լիգա:

Առաջին տուրի միւս հանդիպումները.

Արգենտինա-ԱՄՆ՝ 2:3

Չինաստան-Բուլղարիա՝ 2:3

Լեհաստան-Հարաւային Կորէա՝ 3:0

Գերմանիա-Իտալիա՝ 1:3

Աւստրալիա-Ճապոնիա՝ 1:3

Ռուսաստան-Կանադա՝ 3:0

Սերբիա-Բրազիլիա՝ 0:3

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։