Հա

Մարզական

26/05/2018

Մխիթարեան. «Էմերիի հետ «Արսենալ»-ի խնդիրը 2 տարւայ ընթացքում Չեմպիոնների լիգա վերադառնալն է»

Հայ ֆուտբոլիստը պատմել է զինագործների եւ Արսէն Վենգէրի յարաբերութիւնների մասին։ Մխիթարեանը խօսել է նաեւ Էմերիի հետ կապւած յոյսերի մասին։

«alikonline.ir» - Հայ ֆուտբոլիստը պատմել է զինագործների եւ Արսէն Վենգէրի յարաբերութիւնների մասին։ Մխիթարեանը խօսել է նաեւ Էմերիի հետ կապւած յոյսերի մասին։

«Արսենալ»-ի խնդիրը մօտակայ երկու տարւայ մէեջ Չեմպիոնների լիգա վերադառնալն է։ Ըստ «armeniasputnik.am»-ի՝ «Express» բրիտանական պարբերականին տւած հարցազրոյցում այս մասին ասել է զինագործների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը։

Նոր մարզչի` Ունաի Էմերիի հետ, նա դեռ չի հանդիպել։

«Մենք զրուցելու ժամանակ չենք ունեցել։ Սակայն նրա մասին մենք խօսել ենք թիմակիցների հետ։ Յուսով եմ` նա իր հետ մարտավարական նոր գաղափարներ կը բերի։ Կարծում եմ` նրան կը յաջողւի»,- ասել է Մխիթարեանը։

Սակայն չի կարելի չընդունել, որ նոր մարզչի օրօք թիմն արդէն այլ է լինելու, աւելացրել է Մխիթարեանը։ Երբ Արսէն Վենգէրը որոշեց հեռանալ թիմից, բոլորը տխրեցին` եւ՛ խաղացողները, եւ՛ ակումբի աշխատակիցները։ Բոլորն ափսոսում էին նրա ստեղծած անկրկնելի մթնոլորտի համար։

«Վենգէրը թիմը ղեկավարում էր 22 տարի, եւ եթէ նա ցանկանար եւս 10 տարի մնալ, ոչ ոք չէր առարկի»,- աւելացրել է Մխիթարեանը։

Նա աւելացրել է, որ անցեալ տարի թիմն ուզում էր Չեմպիոնների լիգայում յայտնւել, բայց չկարողացաւ։ Այդ պատճառով յաջորդ խաղաշրջանների ժամանակ պէտք է կենտրոնացնել ողջ ջանքերը եւ երկու տարում վերադառնալ։

Յիշեցնենք, որ «Արսենալ»-ը 2017-18 խաղաշրջանն աւարտեց 6-րդ հորիզոնականում եւ Եւրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգրի արժանացաւ։

Ունաի Էմերին իսպանացի ֆուտբոլիստ է, ծագումով` բասկ, աւելի վաղ մարզել է «Վալենսիա» (3 մրցանակային տեղ Իսպանիայի առաջնութեանը), «Սեւիլիա» (ՈՒԵՖԱ 3 գաւաթ անընդմէջ) եւՊՍԺ (որի հետ յաղթել է Ֆրանսիայի առաջնութիւնն ու երկու գաւաթները) ակումբները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։