Հա

Մարզական

26/05/2018 - 11:10

Գեղարդ Մուսասին՝ «Bellator»-ի միջին քաշային կարգի չեմպիոն

Հոլանդիան ներկայացնող «MMA»-ի (խառը մենամարտեր) հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) «Bellator»-ում չեմպիոն դարձաւ արդէն 2-րդ մենամարտում։

«alikonline.ir» - Հոլանդիան ներկայացնող «MMA»-ի (խառը մենամարտեր) հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) «Bellator»-ում չեմպիոն դարձաւ արդէն 2-րդ մենամարտում։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Լոնդոնի «Վեմբելի» ստադիանում կայացած «Bellator-200» մրցաշարում Մուսասին մենամարտեց բրազիլացի Ռաֆայէլ Կարւալէոյի հետ, որին էր պատկանում «Bellator»-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գօտին։

Մենամարտը աւարտւեց առաջին ռաունդի 4-րդ րոպէին, երբ 32-ամեայ հայ մարտիկի յաջողւած յարձակումից յետոյ մարտը դադարեցւեց։ Մուսասին յաղթեց տեխնիկական նոկաուտով։

Յիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին Գեղարդ Մուսասին նորամուտը յաղթանակով էր նշել «Bellator»-ում: ԱՄՆ-ի Անկասւիլ քաղաքում տեղի ունեցած միջին քաշային կարգի մենամարտում նա մրցել էր  «Bellator»-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ եւ յաղթել մրցավարների որոշմամբ՝ 29:28:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։