Հա

Մարզական

27/05/2018

«Արքայական ակումբ»-ը՝ մի քան ռեկորդի հեղինակ

Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը նշանաւորւեց նաեւ նրանով, որ յաղթանակի շնորհիւ «Ռէալ Մադրիդ»-ին եւ նրա ֆուտբոլիստներին յաջողւեց դառնալ միանգամից 3 նոր ռեկորդի հեղինակ:

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը նշանաւորւեց նաեւ նրանով, որ յաղթանակի շնորհիւ «Ռէալ Մադրիդ»-ին եւ նրա ֆուտբոլիստներին յաջողւեց դառնալ միանգամից 3 նոր ռեկորդի հեղինակ:

 

«Ռէալ»-ը կրկնեց «Բայերն Միւնխէն»-ի եւ «Այաքս»-ի ցուցանիշը

Այս յաղթանակի շնորհիւ «Ռէալ Մադրիդ»-ը դարձաւ ՉԼ-ի պատմութեան երրորդ թիմը, որին յաջողւել է երեք անգամ անընդմէջ նւաճել մրցաշարի յաղթողի կոչումը:

Նման ցուցանիշ յաջողւել է գրանցել միային «Այաքս»-ին եւ «Բայերն Միւնխէն»-ին: Հոլանդական ակումբը չեմպիոնի կոչումը երեք անգամ անընդմէջ նւաճել է 1971, 72 եւ 73 թւականներին, իսկ գերմանական ակումբը՝ 1974, 75 եւ 76 թւականներին;

«Արքայական ակումբ»-ը, սակայն, դեռեւս հեռու է սեփական ռեկորդից, որը սահմանել է դեռեւս մրցաշարի մեկնարկին: «Ռէալ»-ը 1956, 57, 58, 59 եւ 60 թւականներին հինգ անգամ անընդմէջ նւաճել է պատւաւոր գաւաթը:

 

Ռամոսը կրկնեց Բեկենբաուէրի ռեկորդը

«Լիւերպուլ»-ի նկատմամբ տարած յաղթանակի շնորհիւ «Ռէալ Մադրիդ»-ի աւագ Սերխիօ Ռամոսին յաջողւեց կրկնել «Բայերն Միւնխէն»-ի նախկին աւագ, լեգենդար Ֆրանց Բեկենբաուէրի նւաճումը:

Ռամոսը դարձաւ երկրորդ ֆուտբոլիստը, ով աւագի թեւկապով երեք անգամ անընդմէջ նւաճել է ՉԼ-ի չեմպիոնի տիտղոսը:

1974-1976 թւականներին լեգենդար Բեկենբաուէրը «Բայերն Միւնխէն»-ի հետ եւրոպական չեմպիոնների գաւաթը երեք անգամ նւաճել էր աւագի դերում:

 

Ռոնալդուն՝ հնգակի չեմպիոն

Այս յաղթանակի շնորհիւ Կրիշտիանու Ռոնալդուն դարձաւ պատմութեան մէջ առաջին ֆուտբոլիստը, որը 5-րդ անգամ նւաճեց Չեմպիոնների լիգայի գաւաթը: Դրանից մէկը նա նւաճել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կազմում: Իտալացի Պաոլօ Մալդինին «Միլան»-ի հետ 2 անգամ յաղթել է եւրոպական Չեմպիոնների գաւաթի խաղարկութիւնում, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: 4-ական անգամ գաւաթը նւաճել են հոլանդացի Կլարենս Զեդորֆը, իսպանացիներ Անդրէս Ինիէստան, Չաւին, Ժերար Պիկէն, արգենտինացի Լիոնէլ Մեսսին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։