Հա

Մարզական

30/05/2018 - 09:20

Լէոն Հարթը չեմպիոնական գօտի է նւաճել Գերմանիայում

Գերմանիայում հանդէս եկող հայ բռնցքամարտիկ Լէոն Հարթը նւաճել է կիսածանր քաշային կարգում «IBO Continental» գօտին:

«alikonline.ir» - Գերմանիայում հանդէս եկող հայ բռնցքամարտիկ Լէոն Հարթը նւաճել է կիսածանր քաշային կարգում «IBO Continental» գօտին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Համբուրգում կայացած մենամարտում 29-ամեայ բռնցքամարտիկը յաղթել է չեխ Կարէլ Հորեջշէկին: 5-րդ ռաունդի ժամանակ չեխ բռնցքամարտիկը միտումնաւոր գլխով հարւածել է Հարթի դէմքին, ինչի պատճառով նա չի կարողացել շարունակել մենամարտը: Մրցավարները միաձայն յաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:

Դա Լէոն Հարթի 20-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա տարել է 17 յաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտութիւն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր մարտ ամսին՝ նոկաուտի ենթարկելով բոսնիացի Ֆադիլ Պաշալիչին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։