Հա

Մարզական

02/06/2018

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Իրանի երկրորդ յաղթանակը. Արգենտինա-Իրան՝ 2:3

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 4-րդ տուրում Վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը տարաւ իր երկրորդ յաղթանակը:

«alikonline.ir» - Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 4-րդ տուրում Վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը տարաւ իր երկրորդ յաղթանակը:

Մեր տղաները հիւրընկալւելիս, լարւած եւ դիտարժան պայքարում անցած հանդիպման ընթացքում կարողացան 3:2 (25:21, 22:25, 22:25, 26:24, 15:9) հաշւով պարտութեան մատնել Արգենտինայի ընտրանուն՝ այս մրցաշրջանում տանելով իրենց երկրորդ յաղթանակը:

Յիշեցենենք, որ նախորդ երեք խաղերում Իրանը յաղթել էր Աւստարլիայի հաւաքականին, պարտւել՝ Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ընտրանիներին:

Այս յաղթանակի շնորհիւ մեր ընտրանին 5 միաւորով հանգրւանեց մրցաշարային աղիւսակի 10-րդ հորիզոնականում: Առաջատարը 12 միաւորով Լեհաստանի ընտրանին է:

Վաղը՝ յունիսի 3-ին, Թեհրանի ժամանակով ժամը 01:40-ին Իրանի հաւաքականը ուժերը կը չափի Իտալիայի ընտարնու դէմ պայքարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։