Հա

Մարզական

03/06/2018

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. «Երկնաքերեր»-ի 3-րդ պարտութիւնը. Իրան-Իտալիա՝ 0:3

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 4-րդ տուրում Վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը կրեց այս մրցաշրջանում իր երրորդ պարտութիւնը:

«alikonline.ir» - Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 4-րդ տուրում Վոլէյբոլի Իրանի ազգային հաւաքականը կրեց այս մրցաշրջանում իր երրորդ պարտութիւնը:

Արգենտինական Սան Խուան քաղաքում մեր «Երկնաքերեր»-ն իրենց ուժերը չափեցին աշխարհի ուժեղագոյն հաւաքականներից մէկի՝ Իտալիայի դէմ պայքարում եւ պարտւեցին 0:3 (23:25, 18:25, 20:25) հաշւով:

Նշենք, որ սա երկու հաւաքականների 20-րդ դիմակայութիւնն էր: Նախորդ 19 հանդիպումներում մեր ընտրանին տարել էր 6 յաղթանակ, կրել 14 պարտութիւն:

Վաղը՝ յունիսի 4-ին մեր հաւաքականն ուժերը կը չափի Արգենտինայի ընտրանու դէմ պայքարում: Երկու խմբերի առաջին հանդիպումը, որը կայացել էր յունիսի 2-ին աւարտւել էր Իրանի յաղթանակով՝ 3:2 հաշւով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։