Հա

Մարզական

09/06/2018 - 12:10

Յայտնի է, թէ որքան կը ստանայ Իրանի մրցակից Իսպանիան ԱԱ-ում յաղթանակի դէպքում

Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականի ֆուտբոլիստներից  իւրաքանչիւրը 825 հազար եւրօ կը ստանայ աշխարհի առաջնութիւնում յաղթելու դէպքում:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականի ֆուտբոլիստներից  իւրաքանչիւրը 825 հազար եւրօ կը ստանայ աշխարհի առաջնութիւնում յաղթելու դէպքում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում իսպանական «Marca»-ն: Եթէ Իսպանիայի հաւաքականը դուրս չգայ քառորդ եզրափակիչ, ապա ֆուտբոլիստները առհասարակ պարգեւավճարներ չեն ստանան:

Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականն աշխարհի այս առաջնութիւնում ընդգրկւած է B խմբում որտեղ կը մրցի Իրանի Պորտուգալիայի, Մարոկկոյի հետ:

Իսպանիայի հաւաքականն արդէն  ժամանել է Կրասնոդար, որտեղ տեղակայւած է աշխարհի նախկին չեմպիոնների մարզաբազան: Թիմը կապրի եւ կը մարզւի «Կրասնոդար» թիմի բազայում եւ դաշտերում:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնութեան խաղերը հիւրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացւեն տօնական միջոցառումներ: Առաջնութիւնը կը մեկնարկի յունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կը կայանայ յուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկւայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կը կայանան Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկւայում:

Յարակից լուրեր

  • Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
    Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

    «CIES Football Observatory»-ն ներկայացրել է հինգ առաջատար եւրոպական լիգաներում հանդէս եկող ամենաթանկ ֆուտբոլիստներին։

  • «InStat». Տարւայ խորհրդանշական հաւաքականը
    «InStat». Տարւայ խորհրդանշական հաւաքականը

    Սպորտային վերլուծական ընկերութիւն «InStat»-ը, որը ֆուտբոլիստների վիճակագրութիւնը ներկայացնող պրոֆեսիոնալ կազմակերպութիւն է, ներկայացրել է տարւայ խորհրդանշական հաւաքականը:

  • Բէյրանւանդը՝ Ասիայի ոսկէ գնդակի թեկնածու
    Բէյրանւանդը՝ Ասիայի ոսկէ գնդակի թեկնածու

    Իրանի ազգային հաւաքականի եւ «Փերսփոլիս»-ի դարպասապահը կարող է յայտնւել 2018 թւականի Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների եռեակում:

  • Պարտւում ենք Ջիբրալթարին, բայց մարզադաշտ ենք կառուցելու. ինչի՞ համար է պէտք թանկ խաղալիքը
    Պարտւում ենք Ջիբրալթարին, բայց մարզադաշտ ենք կառուցելու. ինչի՞ համար է պէտք թանկ խաղալիքը

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հնարաւոր է, նախաձեռնի մօտ 30 հազար հանդիսատեսի համար նախատեսւած ֆուտբոլային մարզադաշտի կառուցում։ Անյայտ է` որքանով է այն հէնց հիմա անհրաժեշտ, հաշւի առնելով, որ հիանալի «Հրազդան» մարզադաշտը արագ տեմպերով անպիտան է դառնում։

  • Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…
    Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզաշապիկը կրելը պէտք է պատիւ լինի, իսկ հայ ժողովրդի համար խաղալը` երազանքի պէս մի բան: Մենք սիրում ենք Հայաստանը ներկայացնող իւրաքանչիւր մարզիկի, ինչպէս մեր ընտանիքի անդամի, մենք յարգում ենք ձեր թափած քրտինքը եւ ձեր կատարած աշխատանքը: Սակայն, Լիխտենշտէյնի եւ Մակեդոնիայի դէմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեղմ ասած, չարեց այն, ինչ կարող էր: Չնւիրւեց այնքան, որքան պէտք էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։