Հա

Մարզական

09/06/2018 - 12:10

Յայտնի է, թէ որքան կը ստանայ Իրանի մրցակից Իսպանիան ԱԱ-ում յաղթանակի դէպքում

Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականի ֆուտբոլիստներից  իւրաքանչիւրը 825 հազար եւրօ կը ստանայ աշխարհի առաջնութիւնում յաղթելու դէպքում:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականի ֆուտբոլիստներից  իւրաքանչիւրը 825 հազար եւրօ կը ստանայ աշխարհի առաջնութիւնում յաղթելու դէպքում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում իսպանական «Marca»-ն: Եթէ Իսպանիայի հաւաքականը դուրս չգայ քառորդ եզրափակիչ, ապա ֆուտբոլիստները առհասարակ պարգեւավճարներ չեն ստանան:

Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականն աշխարհի այս առաջնութիւնում ընդգրկւած է B խմբում որտեղ կը մրցի Իրանի Պորտուգալիայի, Մարոկկոյի հետ:

Իսպանիայի հաւաքականն արդէն  ժամանել է Կրասնոդար, որտեղ տեղակայւած է աշխարհի նախկին չեմպիոնների մարզաբազան: Թիմը կապրի եւ կը մարզւի «Կրասնոդար» թիմի բազայում եւ դաշտերում:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնութեան խաղերը հիւրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացւեն տօնական միջոցառումներ: Առաջնութիւնը կը մեկնարկի յունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կը կայանայ յուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկւայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կը կայանան Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկւայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։