Հա

Մարզական

10/06/2018 - 08:30

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Մօտ պայքարում պարտւեցինք Օլիմպիական չեմպիոնին. Իրան-Բրազիլիա՝ 2:3

Ռուսաստանի Ուֆա քաղաքում երէկ՝ յունիսի 9-ին, Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 8-րդ տուրում Իրանի ազգային հաւաքականն ուժերը չափեց Օլիմպիական չեմպիոն, Բրազիլիայի ընտրանու դէմ պայքարում:

«alikonline.ir» - Ռուսաստանի Ուֆա քաղաքում երէկ՝ յունիսի 9-ին, Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 8-րդ տուրում Իրանի ազգային հաւաքականն ուժերը չափեց Օլիմպիական չեմպիոն, Բրազիլիայի ընտրանու դէմ պայքարում:

Հզօր մրցակցի հետ դիպմակայութեանը, մեր ընտրանին ներկայացել էր թարմացւաց՝ երիտասարդ կազմով: Շտապենք նշել, որ երիտասարդ վոլէյբոլիստներին յաջողւեց արդարացնել գլխաւոր մարզչի ռիսկը:

Բրազիլիայի դէմ հանդիպումն անցաւ հաւասար, չափազանց լարւած ու դիտարժան պայքարում: Մեր երիտասարդ վոլէյբոլիստների մօտ պակասեց ընդամէնը փորձը՝ սենսացիա գրանցելու համար:

Մեր ընտրանին պարտւեց 2:3 (17:25, 25:23, 19:25, 25:21, 13:15) հաշւով:

Այսօր, Թեհրանի ժամանակով ժամը 18:30-ին մեր ընտրանին ուժերը կը չափի Ռուսաստանի դէմ պայքարում:

8 տուրից յետոյ Իրանը 9 միաւորով զբաղեցնում է մրցաշարային աղիւսակի 10-րդ հորիզոնականը: Լեհաստանի ընտրանին 20 միաւորով առաջատարն է: Նոյնքան միաւոր է վաստակել 2-րդ հորիզոնականում ընթացող Բրազիլիան, իսկ Ֆրանսիան էլ 19 միաւորով 3-րդն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։