Բրիտանական «The Independent»-ը կազմել է Ռուսաստանում անցկացւելիք ֆուտբոլի աշխարհի առաջնութեան քաղաքների վարկանիշային աղիւսակը: Լաւագոյն քաղաք է ճանաչւել Սանկտ Պետերբուրգը: Մոսկւան երկրորդ տեղում է, Սոչին երրորդն է:
«alikonline.ir» - Բրիտանական «The Independent»-ը կազմել է Ռուսաստանում անցկացւելիք ֆուտբոլի աշխարհի առաջնութեան քաղաքների վարկանիշային աղիւսակը: Լաւագոյն քաղաք է ճանաչւել Սանկտ Պետերբուրգը: Մոսկւան երկրորդ տեղում է, Սոչին երրորդն է: Գրում է «news.am»-ը:
Յաջորդ տեղերում են Նիժնի Նովգորոդը, Կալինինգրադը, Եկատերինբուրգը, Վոլգոգրադը, Կազանը, Դոնի Ռոստովը եւ Սամարան: Վերջին տեղում Սարանսկն է:
Դասակարգումը կազմելիս հաշւի են առել ստադիոնների յարմարութիւնն ու պատրաստութիւնը, լոգիստիկան, ճարտարապետութիւնը, քաղաքային ենթակառուցւածքը:
Աշխարհի առաջնութիւնը կանցկացւի յունիսի 14-ից յուլիսի 15-ը: