Հա

Մարզական

10/06/2018

Իրանի հաւաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուին կանգնեցնելու միակ միջոցի մասին

Իրանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Կառլոս Կէյրուշը պատմել է այն մասին, թէ ինչպէս է իր թիմը փորձելու կանգնեցնել Պորտուգալիայի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին:

«alikonline.ir» - Իրանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Կառլոս Կէյրուշը պատմել է այն մասին, թէ ինչպէս է իր թիմը փորձելու կանգնեցնել Պորտուգալիայի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Իրանի ընտրանին Պորտուգալիայի հետ կը մրցի ԱԱ-2018-ի խմբային փուլի 3-րդ տուրում:

«Հաւանաբար, Ռոնալդուին կանգնեցնելու միակ միջոցը յուսալն է, որ Կրիշտիանուն խաղադաշտ դուրս կը գայ առանց ոգեշնչման, որ դա իր օրը չի լինի:

Իսկ մենք պէտք է փորձենք փակել նրան, մշտապէս պրեսինգի դիմել` ընդ որում միանգամից երկու ֆուտբոլիստով: Հէնց այդպէս հնարաւոր կը լինի նւազեցնել այն վտանգը, որ կը գայ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստներից մէկից»,-ասել է մարզիչը:

Իրան-Պորտուգալիա հանդիպումը կը կայանայ յունիսի 25-ին եւ կը մեկնարկի Թեհրանի ժամանակով 19:30-ին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։