Հա

Մարզական

11/06/2018 - 08:30

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Պարտութիւն՝ այս անգամ Ռուսաստանի դէմ պայքարում. Ռուսաստան-Իրան՝ 3:1

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 9-րդ տուրում Իրանի ընտրանին իր 6-րդ պարտութիւնը կրեց:

«alikonline.ir» - Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի 9-րդ տուրում Իրանի ընտրանին իր 6-րդ պարտութիւնը կրեց:

Երէկ՝ յունիսի 10-ին, ռուսական Ուֆա քաղաքում մեր ընտրանին իր ուժերը չափեց Ռուսաստանի դէմ պայքարում:

Դիտարժան եւ մօտ պայքարում անցած հանդիպումն աւարտւեց ռուսների յաղթանակով՝ 3:1 (28:30, 25:23, 27:25, 25:21) հաշւով:

Նախորդ տուրում, Բրազիլիայի հաւաքականի դէմ պայքարի պէս, այս անգամ եւս վերջնաարդիւնքի ձեւաւորման գործում վճռորոշ էր մեր ընտրանու երիտասարդ վոլէյբոլիստների փորձի պակասը, որն իրեն զգացնել տւեց հանդիպման հանգուցային պահերին:

Այս պարտութիւնից յետոյ, Իրանի ընտրանին մրցաշարային աղիւսակում նահանջեց մէկ տեղով: Վաստակած 9 միաւորով  մեր հաւաքականը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։