Հա

Մարզական

11/06/2018 - 11:20

«FourFourTwo». «Աշխարհի առաջնութիւնների պատմութեան 10 վատագոյն թիմերը

Հանրայայտ «FourFourTwo»-ն կազմել է ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնների պատմութեան վատագոյն 10 թիմերի ցանկը: Թիմերը որոշւել են ոչ միայն իրենց գրանցած արդիւնքներով, այլ նաեւ թիմի ներսում տիրող վատ մթնոլորտով ու մի շարք այլ հանգամանքներով:

«alikonline.ir» - Հանրայայտ «FourFourTwo»-ն կազմել է ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնների պատմութեան վատագոյն 10 թիմերի ցանկը: Թիմերը որոշւել են ոչ միայն իրենց գրանցած արդիւնքներով, այլ նաեւ թիմի ներսում տիրող վատ մթնոլորտով ու մի շարք այլ հանգամանքներով: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը: 

Օրինակ, 9-րդ հորիզոնականում է ԳԴՀ-ի 1982 թւականի թիմը, որն այդ Մունդիալում դարձել է փոխչեմպիոն: 

Պատճառն Աւստրիայի հետ խաղն էր, որը շատերը համարում են պայմանաւորւած: Ինչպէս նաեւ, դարպասապահ Շումախերի չափազանց կոպիտ խաղը ֆրանսիացի Պատրիկ Բատիստոնի նկատմամբ:

Վատագոյն եռեակում են Յունաստան-1994-ը (երեք պարտութիւն խմբում, գնդակների յարաբերակցութիւնը` 0-10), Սալւադոր-1982-ը (երեք պարտութիւն խմբում, ինչպէս նաեւ ԱԱ-ի պատմութեան ամենախոշոր հաշւով պարտութիւնը, որը եղել է Հունգարիայի հետ 1:10 հաշւով) եւ Զահիր-1974-ը (Աշխարհի առաջնութիւնների վատագոյն ցուցանիշը, երեք պարտութիւն, ոչ մի խփած գնդակ եւ 14 բաց թողած):

1. Զահիր-1974

2. Սալւադոր-1982

3. Յունաստան-1994

4. Շւեդիա-1990

5. Բոլիւիա-1950

6. Ֆրանսիա-2010

7. Ուրուգւայ-1986

8. Անգլիա-2010

9. ԳԴՀ-1982

10. Բրազիլիա-1974

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։