Հա

Մարզական

11/06/2018

Մեսսին չի բացառել, որ ԱԱ-ից յետոյ կաւարտի կարիերան հաւաքականում

«Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին չի բացառել, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնութիւնից յետոյ կարող է աւարտել կարիերան Արգենտինայի հաւաքականում: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին չի բացառել, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնութիւնից յետոյ կարող է աւարտել կարիերան Արգենտինայի հաւաքականում: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Ամէն ինչ կախւած կը լինի աշխարհի առաջնութիւնում մեր թիմի արդիւնքից: Մենք պարտութիւններ ենք կրել երեք եզրափակիչներում: Այդ պատճառով ես լարւած յարաբերութիւններ ունեցա արգենտինական մամուլի հետ: Մենք տարբեր հայացքներ ունենք եզրափակիչ հասնելու նշանակութեան վերաբերեալ: Եզրափակիչ հասնելը հեշտ չէ, եւ դա պէտք է գնահատւի:

Աշխարհի առաջնութիւնում հանդէս կը գան բազմաթիւ լաւ խաղացողներ, բայց Արգենտինայի հաւաքականը եւս ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ»,- Մեսսիի խօսքը մեջբերում է «Sport.es»-ը:

Աշխարհի առաջնութեան խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կը լինեն Իսլանդիան, Խորւաթիան ու Նիգերիան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։