Հա

Մարզական

12/06/2018 - 10:30

Մխիթարեան. «Ես էլ կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը եւ ընդհանրապէս չլարւել»

Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Մոսկւայում տեղի ունեցած ասուլիսում պատմել է պատանեկան տարիների եւ Հայաստանից հեռանալու մասին:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Մոսկւայում տեղի ունեցած ասուլիսում պատմել է պատանեկան տարիների եւ Հայաստանից հեռանալու մասին: Այս մասին գրում է «news.am»-ը:

«Մանկուց շատ եմ մարզւել: Այդ պատճառով ընկերներս կշտամբում էին ինձ, որ քիչ եմ հանդիպում նրանց հետ, չեմ հետաքրքրւում նրանց կեանքով: Բարդ էր նրանց բացատրել, որ իմ կեանքը ֆուտբոլն է: Միայն վերջերս ընկերներս ընդունեցին, որ ես ճիշտ էի: Այժմ հպարտանում են ինձնով:

Հաւանաբար, ես էլ կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը, ապրել սովորական միջավայրում, ընտանիքի, բարեկամների հետ, ընհանրապէս չլարւել, չթափառել մի երկրից միւսը: Բայց ամէն մարդ պէտք է երազանք ունենայ, նպատակ, որին պէտք է ձգտել: Ֆուտբոլը բացառութիւն չէ: Եթէ դու աշխատում ես, ձգտում ես լինել լաւագոյններից, փողը քեզնից չի փախնի: Ես երբեք չեմ խաղացել վաստակելու համար: Թէեւ երբ «Շախտյոր»-ում էի, ինձ հսկայական գումար էին առաջարկում Ռուսաստան տեղափոխւելու համար: Ես հրաժարւեցի, ասացի, որ ցանկանում եմ խաղալ Եւրոպայում, եւ փողը չէ գլխաւորը:

Կարծում եմ՝ միշտ եմ այսպէս մտածել, 7 տարեկանից, երբ սկսեցի մարզւել: Միշտ երազանք եմ ունեցել խաղալ առաջատար ակումբում: Ինձ շատերն էին ասում, որ ես փոքրամարմին եմ, այնքան էլ լաւ ֆիզիկական տւեալներ չունեմ:

Հաճոյքով կը հետեւէի աշխարհի առաջնութեան եզրափակիչին տրիբունայից, բայց օրացոյցը թոյլ չի տալիս: «Արսենալ»-ը Սինգապուրում մարզումային հաւաք ունի, ես պէտք է լինեմ թիմի հետ»,- Մխիթարեանի խօսքը մէջբերում է «rsport.ria.ru»-ն:

Հայաստանի հաւաքականի աւագը ԱԱ-2018-ից առաջ Մոսկւայում նաեւ ինքնագրեր է բաժանել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։